Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իրավիճակի փրկության համար միակ ելքը` ներքին փոփոխությունն է

Իրավիճակի փրկության համար միակ ելքը` ներքին փոփոխությունն է
24.09.2023 | 08:04

Մտադիր էի ուղիղ եթեր (Live)-ի միջոցով խոսել, բայց Ֆեյսբուքը կարծես թե սահմանափակել է հնարավորությունը։

ՈՒրեմն` չափազանց կարևոր է սկսված գործընթացի հաջողությունը, որովհետև` եթե այն չստացվի, ապա պառակտված և իրար նկատմամբ ատելությամբ լցված հասարակություն, որն ի վիճակի չէ դիմագրավել արտաքին մարտահրավերները։

Մյուս տարբերակը համակերպվել այս իրավիճակի հետ և սպասել, թե երբ է թշնամին հարձակվելու ՀՀ վրա (իսկ դա չափազանց հավանական է), և գործող իշխանությունների հրամանատարությամբ գնալ կռվելու։

Ես անձամբ վստահ եմ, որ խայտառակ պարտություն և ստորացում հասցրած իշխանության հետ ցանկացած պայքար դատապարտված է վախճանի։

Հետևաբար, իրավիճակի փրկության համար միակ ելքը` ներքին փոփոխությունն է, դրա միջոցով ժողովրդի մոտ պայքարի և հաղթանակի նկատմամբ հավատի վերականգնումը։

Իսկ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր իշխանությունը.

1. Նոր իշխանությունը պետք է բացահայտ հայտարարի, որ ինքը միասնության և բոլորի իշխանությունն է:

2. Արդարության և համերաշխության մթնոլորտի վերականգնումը, ինչը պահանջում է նախկին-ներկա թեզի անհետ ոչնչացումը:

3. Պետք է հայտարարի, որ իր որևէ ձախողման համար երբեք չի ասի` նախկիններն են մեղավոր (եթե մեղավոր, անգամ հանցավոր չլինեին, ապա նոր իշխանության կարիք չէր լինի):

4. Փոխի բանակի ամբողջ փիլիսոփայությունը, միաժամանակ ո՛չ թե էքսպերիմենտ անելով գործող բանակի վրա, այլ զուգահեռ բանակ կառուցելով:

5. Արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ռացիոնալիզմի վրա` նախ Հայաստանը դուրս բերել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության էպիկենտրոն դառնալու օրբիտայից, արտաքին քաղաքականության մեջ առանձնացնել ռեգիոնալ և գլոբալ գործընկերության մակարդակներ։ Ռեգիոնալ մակարդակում ռազմավարական շահերի համադրմամբ կազմել համագործակցության հարթակ հատկապես Իրանի հետ, իսկ Վրաստանի հետ աշխատել միկրո և մակրո մակարդակներում` ռազմավարական շահերի հայտնաբերման, պրոպագանդման և, ի վերջո, առանձին բլոկ ձեւավորելու համար։

Գլոբալ մակարդակում Արևմուտք և Ռուսաստան մի կողմից և Եվրասիական մյուս տերությունների հետ մյուս կողմից հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե էմոցիաների, այլ տալու և առնելու սկզբունքով` Հայաստանի լավագույն շահերը սպասարկելու տեսանկյունից։

Ծավալուն հարց է, բայց այսքանն առնվազն կարծում եմ տեղին է շեշտելը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ