Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԵՄ-ը փաստացիորեն ընդգծում է տարածաշրջանում իր առաջնահերթությունները

ԵՄ-ը  փաստացիորեն ընդգծում է տարածաշրջանում իր առաջնահերթությունները
23.09.2023 | 06:57

Ինչու՞ է հենց այսօր է Եվրահանձնաժողովը հայտարարում Ադրբեջանից բնական գազի ներկրման ծավալների ավելացման մասին: Եվ ինչու՞ է դա ներկայացնում որպես նորություն:

Հայտնի է, որ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը 10 մլրդ-ից 20 մլրդ-ի հասցնելու մասին համաձայնությունը Բրյուսելն ու Բաքուն ձեռք են բերել դեռևս 2022-ի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից շաբաթներ անց: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հուլիսին: Ընդ որում, նախատեսվում է հասնել նշված ծավալներին միայն 2027-ին:

Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, որ անգամ նշված 20 մլրդ խմ-ն ապահովելով՝ Բաքուն իրական խաղացող չի դառնում տարեկան մինչև 400 մլրդ խմ սպառող և հեղուկացված գազի կշիռն ավելացնող ԵՄ շուկայում: Ուստի, հարցը էներգետիկ դիվանագիտության, եթե ուզում եք՝ քաղաքական սիմվոլիզմի տիրույթում է:

Սակայն դա չէ կարևորը:

Այսօր ներկայացնելով երկու տարի առաջ ձեռք բերված համաձայնությունը որպես նորություն՝ ԵՄ-ը փաստացիորեն ընդգծում է տարածաշրջանում իր առաջնահերթությունները, ինչը վերջերս առավել ցայտուն արտահայտվեց նաև Ջ. Բորելի հայտարարության մեջ: Հիշեցնեմ, որ դրա համաձայն՝ ԵՄ-ը չի պատրաստվում Բաքվի դեմ որևէ պատժամիջոց կիրառել՝ հաշվի առնելով վերջինիս հետ էներգետիկ ոլորտում արդյունավետ համագործակցությունը:

Միաժամանակ, հայտարարելով գազի ներկրման ծավալների ավելացման մասին Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական օրերին՝ ԵՄ-ը դիվանագիտորեն ընդգծում է, որ շահագրգռված է մատակարարումների դիվերսիֆիկացման մեջ: Իսկ հաշվի առնելով «Հարավային գազային միջանցքի» ցածր թողունակությունը՝ դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ են նոր գազային երթուղիներ: Դրանցից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» է, որը Բաքուն 2020-ից ի վեր դիտարկում է ոչ միայն նախիջևանյան էքսկլավի հետ ցամաքային կապ հաստատելու, այլ նաև դեպի Թուրքիա գազի ու էլեկտրաէներգիայի արտահանման երթուղի: Այս սխեմայի մեջ են կողմերը փորձում տեղավորել նաև Անդրկասպյան գազամուղի կառուցումը, որը կարող է էապես փոխել ԵՄ գազի շուկայի կոնյունկտուրան:

Միջանցքի բացումը բխում է ԵՄ շահերից: Դա անհրաժեշտ է սթափ գիտակցել ու պատրաստ լինեն նոր ճնշումների:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 5903

Մեկնաբանություններ