«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անհարմար ճշմարտություններին ոչ միայն մենք, այլև ռուսները ստիպված են բախվել

Անհարմար ճշմարտություններին ոչ միայն մենք, այլև  ռուսները ստիպված են բախվել
09.09.2023 | 15:43

Ռուսաստանի համար Հայաստանում լավագույն ժամանակները չեն, և ամեն օր ավելի ու ավելի մեծ է լինելու հավանականությունը, որ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի կանգնել տարածաշրջանը լքելու երկընտրանքի առջև։

Դրանում բացի այն, որ կա հստակ և նպատակաուղղված քարոզչություն` հասարակական տրամադրություններ ստեղծելու, այնպես էլ օբյեկտիվ իրականություն առ այն, որ Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցում, որպես դաշնակից պետություն, Ռուսաստանն այլևս ունի սիմվոլիկ ազդեցություն ողջ արևելյան սահմանների և հարավ-արևմտյան սահմանների երկայնքով։

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ, իհարկե, անում են, որպեսզի արտաքին քաղաքականության վեկտորի շրջադարձը լինի հիմնավորված հողի վրա, օգտագործելով նաև ստեղծված իրավիճակը և դրանով պայմանավորված սպառնալիքների ամենօրյա աճը, որի հարցում ադրբեջանական ցեղասպան և ծավալապաշտական քաղաքականությունը լրացուցիչ փաստարկ է։

Ռուսաստանն արդեն այսօր ունի հստակ երկընտրանք` կա՛մ շոշափելի ազդեցություն ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման ու կանխատեսելի, կայուն ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծման վրա, կա՛մ պատրաստ լինել բախվելու տարածաշրջանից դուրս գալուն և ռազմավարական պարտություն կրելուն Հարավային Կովկասում։

Իհարկե, կան այլ սցենարներ, որոնք հղի են նոր ու արնաքամ ելքերով, բայց հույսը այն է, որ վերջապես Ռուսաստանը կկատարի իր ռազմավարական ընտրությունը հօգուտ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո հենց ՌԴ նախագահն էր ողջունում օրվա իշխանությունների վերընտրությունը։

Անհարմար ճշմարտություններին ոչ միայն մենք, այլև ռուսները ստիպված են բախվել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4852

Մեկնաբանություններ