ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

1988-1998-2008-2018

1988-1998-2008-2018
28.08.2023 | 13:55

Այո, 2020-ի նոյեմբերի 9-ը փոխեց 2018-ին մեկնարկած ու պլանավորված գործողությունների շղթան, իսկ խնդիրը ամենևին Արցախը չէր ու անգամ հիմա չէ Արցախը.

խնդիրը ՌԴ-ին ռեգիոնից ամեն գնով դուրս մղելն է ու հենց դա է մեկտեղվելու (ՀՀ-ի ինքնիշխանության պահպանման ականջահաճո կոչերի ու էմոցիոնալ տեքստերի ներքո), որ սորոսկանը, ազգայնականը, կուսակցական տարբերները, աղանդավորները, ԼԳԲՏ համայնքը, ՔՊ-ականը և շատ շատերը կանգնեն մի գծի վրա իրար հետ:

Ես սպասում է, որ կոչ կանի նիկոլոսի կողքին կանգնել, չէ՞ որ, այսքան երկար-բարակ գրելուց հետո, տրամաբանական եզրակացությունը հենց դրան էր հանգելու, բայց դե որոշվել է դոզավորմամբ ակտիվանալ:

Երկար կարելի էր գրել ու ամենատարբեր դրվագնելով, բայց դե իմաստ չկա:

Իսկ Արցախը «պահելու» համար կարելի էր ժամանակին լիքը քայլեր անել, ռեալ, ոչ թե դամ պահել, ու երբ հասկանում ես, որ այն անհետադարձ հանձնվելու շեմին ենք (ոնց պլանավորված էր), ցավոք, ու մեկ էլ կտրուկ ինչ-որ քայլեր ես անում, որ ի՞նչ... Որ ասես՝ դե ես պայքարեցի, բայց չկարողացանք:

Իսկ իրականում ստացվում է, որ վերջապես ձեր որոշների ու ձեր տերերի պլանները, ինչի համար սրան բերել եք, վերջապես ստացվում է, որ Արցախի բեռից ազատվեցիք, հետևաբար, հանգիստ կարելի է կենտրոնանալ ՀՀ-ի վրա և հատկապես այն գործի վրա, թե ինչպես ՌԴ-ին ՀՀ-ից դուրս մղել՝ մինչ էդ խաղաղապահներին խոր ու համապարփակ անվստահություն հայտնելով:

Հիմնական պլանը հենց դա է, եղել է, կա ու կլինի: Իսկ ռուսները խրվել են Ուկրաինայում ու կարծես ինչ-որ նոր դժվարություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ ձեզ համար հարմար պատուհան է բացվել:

Ի դեպ, այս ամենի մեկնարկը շատ վաղուց է տրվել, ինչպես Բաց հասարակության հիմնադրամի անխոչընդոտ գործունեությունը, կրթական ու գիտական, մեդիա տարբեր ծրագրեր, վարկեր, ազդեցության գործակալների դպրոցների հիմնում և շատ այլ բաներ՝ այն փափուկ ուժի գործիքներն էին, որոնցով հող էր նախապատրաստվում Արցախից ազատվելուն, ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխությանը, Թուրքիայի հետ բարիդրացիությանը:

Իսկ փափուկ ուժի բաղադրիչներում շոկային պետք է լիներ մանկասպան Պերմյակովի քայլը, որը շատ լավ աշխատեց: Սրանք գործիքներ էին, որ արդյունավետ հոգեբանական ազդեցություն ու հետք էին ունենում մարդկանց ուղեղներում և մի զգալի մասով աշխատեցին:

Հիմա իրականում կատաստրոֆիկ քաոտիկ վիճակ է: Կա մեծ խաղ, կա տեղական մի քանի խաղ, կա մեկ քաղաքական դաշտի դիրիժոր, որ, ինչպես նախկինում, հիմա էլ մի քանիսով է խաղում, չհաշված ակտիվիստները, իր փորձագետներն ու իր մեդիաները: Կան հնարավոր իշխանություն ունենալու խաղեր ու բանակցություններ՝ դրսի որոշ կենտրոնների ներգրավվածությամբ, կա վաղվա լիդեր ստեղծելու՝ դեռևս ոչ անհրաժեշտ արդյունավետ պրոոցես, բայց առաջնայինը այս ամենի գլոբալ ուժային խաղն է Իրանի ներգրավվածությամբ:

Կարելի է շատ այլ դետալիզացված իրողություններ էլ գրել, որ մեծ խաղի էլէմենտներ են, բայց այս ամենում կա մեկ հիմնական բաց՝ չկա այն թիմը, որ հակադարձելու է այս ամենին:

Սրա փոխարեն կա տարբեր տեղերից գումար ստացող պռախադիմեցների բանակ, որ ամենում են դիլետանտ:

Ու այս ամենի ներքո, ես սպասում եմ նիկոլի կողքը կոնսոլիդացվելու կոչին...

Նախորդը, կարծեմ, «ես սխալ էի, նիկոլը ճիշտ էր», դա էր, չէ՞:

Մենք՝ գեոպոլիտիկ առումով ոտաբոբիկ, որոշները՝ փող վաստակելու ակնկալիքով մտել են գլոբալ խաղի մեջ, որի արդյունքում կարող ենք կորցնել ամեն բան:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ