Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Որքան անիրական, նույնքան էլ իրական պատմություն

Որքան անիրական, նույնքան էլ իրական պատմություն
20.08.2023 | 23:02

Այս պատմությունն ինձ պատմել է Ղամիշլիում ապրող մի տարեց սասունցի 1990 թվականին։

Ասում են սասունցիները արցախցիների պես պինդ ու երկարակյաց են, քանի որ ՀԻՇՂՈՒԹՅՈՒՆ ունեն:

Այս պատմությունն էլ, որքան անիրական է նույնքան էլ իրական է, քանզի պատմողը սասունցի էր:

«Ամեն առավոտ գյուղում ամենաշուտը դարբնոցի դարպասներն էին բացվում։ Բացվող դարպասների ճռռռցը նման էր ծանր հոգոցի։

Մի օր էլ, երբ նոր-նոր էր լույսը բացվել, ու սովորականի պես ժամ-պատարագ չխախտած դարբինն անշտապ գնում էր դարբնոց, հանկարծ նկատում է, որ դարբնոցի դռանը մի անսովոր հաճախորդ է կանգնած, սև սքեմի մեջ պարուրված, ուսին գերանդի։

Մի պահ կանգ է առնում, մտածում, գուցե աչքին է երևացել։

Հետո որոշում է.

«Չլինի՞ Գաբրիել հրեշտակն է»։

Է՜հ, մի օր եկել եմ, մի օր էլ պիտի գնամ,-որոշում է նա, անվարան հասնում դարբնոցի դռանն ու բարևում խորհրդավոր հաճախորդին։

Մեղմ, բարի ձայնով Արտասովոր հաճախորդը պատասխանում է բարևին։

«Չէ՛, մահվան հրեշտակը չէ, ձայնը շատ անուշ էր»,- ինքն իր մեջ որոշում է դարբինն ու սրտապնդված հարցնում գալու նպատակը։

«Գերանդիս եմ բերել , որ սրես»,-պատասխանում է անսովոր հաճախորդը։

Դարբինը զարմանում է, ախր նա ո՛չ հնձվորի էր նման, ո՛չ էլ շինականի, ձայնն էլ ասես անուշ, մեղմ հրեշտակի ձայն լիներ:

ՈՒ հարցնում է.

«Ո՞վ ես դու»:

Այստեղ անսովոր հաճախորդը բացում է գաղտնիքը, ասելով.

«Ես դրախտի պահապան հրեշտակներից մեկն եմ, որ մաքրում է դրախտի ճանապարհը փուշ ու տատասկից… Այնքան քիչ են այդ ճանապարհով եկողները, որ փուշ ու տատասկը փակել է:

Գերանդիս փուշ ու մացառ հնձելուց մաշվել է:

Բերել եմ կարգի բերես, սրես, գնամ գործս ավարտեմ»։

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ