Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը

Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը
28.07.2023 | 15:30

Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում:

Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորը, Ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց:

Ինտեգրվելու մասին տաքուկ տեղերում նստած գործիչները մտածե՞լ են սրա մասին, թե՞ մտածելու հրահանգ չունեն:

Ինքս էլ հրահանգելու իրավասություն չունեմ, սակայն գոնե խնդրել կարող եմ՝ սթափվեք, վերջ տվեք պաշտոնական լրջագույն հարթակներում ձեր անհամ կատակներին և կատարյալ անհոգ կեցվածքին, ամուր կանգնեք սեփական հողի վրա:

Եթե նավը խորտակվեց, ոչ ոք չի փրկվելու:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ