Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Մեզ մնում է մոխիրներից հառնել, ուրիշ ելք չունենք

Մեզ մնում է մոխիրներից հառնել, ուրիշ ելք չունենք
31.03.2023 | 20:44

Հուսալքության չափ՝ բոլորին հուզում է, թե ու՞ր կորավ 92-ի քաջակորով հայը. ցնդե՞ց, վերացա՞վ աշխարհի երեսից:

Արմանք-զարմանք ենք՝ էս ի՞նչ պատահեց մեզ հետ, թուլացե՞լ ենք, ընկճվե՞լ, թե՞ ոչնչություն ենք դարձել՝ ինչպիսին մեր իշխանությունն է:
Ինձ էլ է հուզում, ու մտածում եմ, գալիս-հանգում սկզբին. եթե էդքան թալան ու անիրավություն չանեին 94-ի հաղթանակից հետո, գուցե հայը մնար 92-ի անձնվեր հայը:
Սրանք, Լևոնից ի վեր, ուղղակի սպանեցին ազգի հավատը, արժանապատվությունը, գլուխը կախ, ջեբը դատարկ տուն մտնող հայ տղամարդուն...
Չմոռանանք կռված էն մեր հասարակ ու քաջ ազատամարտիկներին՝ թշվառ ու արհամարհված, կադրերի կանխամտածված ջարդերը, հսկա արտագաղթերը, լիսկաների «բեսպրեդելները», կիսաքաղց ժողովրդի, մեր ծնողների արցունք- տառապանքները և հազար այդպիսի բաներ՝ վերից-վար:
ՈՒ էս ամենին՝ դեռ փառք:
Էս վերջին տավարի ցավն էլ եկավ ու բոլոր առումներով ավարտին հասցրեց, մեկընդմիշտ ոչնչացրեց հայի վերջին հույսն ու հավատը, ինքնավստահությունը:
Ահա թե ուր կորավ 92-ի հայը...
Մեկը մեկին պաս տալով, մեկը մեկից վրեժ լուծելով ու իրար ատելով՝ չորսն էլ բերեցին ու մեզ հասցրին էս օրվան, ու հիմա դժվար է ասել, թե էլ ե՞րբ կարող ենք ոտքի կանգնել, էս տավարի ցավից ազատվել, ինչը հիմա գերխնդիր է:
Մեզ մնում է, ուղղակի, մոխիրներից հառնել, ուրիշ ելք չունենք, հառնելու փորձերն էլ, փառք Աստծո, ունենք:
Որքան էլ դաժան հնչի՝ մոխիրների տակ է 92-ի հայը՝ ինձանից սկսած:
Հուսալքվելը մեռնելուց էլ վատ է:
Վազգեն Սարգսյանը մի լավ խոսք ունի, վերջերս հաճախ եմ հիշում, ասում է. «Կարևոր չի՝ 3 միլիո՞ն ես, թե 300 միլիոն, միշտ էլ ազգը կարող է իր միջից 300 000 քաջեր հանել ու պաշտպանել իր երկիրը»:

Սուսաննա Բաբաջանյան
Գրող, հրապարակախոս
Գորիս

Դիտվել է՝ 3962

Մեկնաբանություններ