Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

1920 թվի այս օրը սկսվեց Շուշիի հայերի կոտորածը

1920 թվի այս օրը սկսվեց Շուշիի հայերի կոտորածը
23.03.2023 | 23:05

«Ամեն ինչ պղծված է և ավերված` այստեղով թուրքն է անցել»

Վիկտոր Հյուգո

1926 թ. Շուշում այս տեսարանին է հանդիպում (լուսանկարում) մոսկվացի գրող Մարիետա Շահինյանը:

Հետո նա պիտի գրեր. «Չի մնացել ոչինչ, որ կյանք հիշեցնի: Առաջինը, որ ինձ ցնցեց, լռությունն էր: Այդքան սարսափելի լռություն ես չէի զգացել ոչ մի տեղ, երբե՛ք: Այստեղ 1920 թ. մարտին երեք օրվա ընթացքում հրդեհի ու ավերի են ենթարկվել 7000 տներ և մորթվել են, տարբեր թվեր են ասում, մեկն ասում է` երեք-չորս հազար, ուրիշները` ավելի քան 12 հազար հայեր»:

1919 թվականին Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս։

Երիտթուրքերի հետ սերտ կապեր ունեցող մուսավաթական իշխանությունները և անձամբ նահանգապետ նշանակված Սուլթանովը ամբողջությամբ փոխառել էին հայերին բնաջնջելու երիտթուրքական փորձը։ Արցախում ու մասնավորապես Շուշիում նրանք ձգտում էին գրեթե նույնությամբ կրկնել հայերի դեմ իրագործված ցեղասպանության փուլերը։ Նման գործողություններով երիտթուրքերի վարչակարգը Օսմանյան կայսրությունում, իսկ մուսավաթական իշխանությունները՝ Արցախում փորձում էին պառակտել հայ բնակչությանը՝ զանգվածային կոտորածների ժամանակ վերջինիս զրկելով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու հնարավորությունից։

Մարտի 20-ին Սուլթանովը երեք օր է տալիս հայերին զենքը հանձնելու համար։ Ադրբեջանական զինվորականները Շուշիում մարտի 22-ի առավոտյան սկսում են հայերի տների խուզարկությունը։ Զինաթափման անվան տակ սկսվեց Շուշիի հայերի նոր կոտորածը։

Մարտի 23-ին Սուլթանովի և թուրք սպաների ղեկավարությամբ թաթար զինվորները, քրդական հրոսակները և մահմեդական մոլեռանդ ամբոխը ներխուժեց Շուշիի հայկական թաղամաս, սկսեց կոտորել խաղաղ բնակչությանը, չխնայելով անգամ կանանց, ծերերին և երեխաներին։ Շուշին գրեթե ամբողջությամբ հրկիզվեց։ Մահից փրկված Շուշիի հայության բեկորները, թվով 5-6 հազար մարդ, մազապուրծ փախան Վարանդա և Դիզակ։

Այստեղ 3 օրում ավերել ու կրակի են մատնել 7000 տուն ու որոշ աղբյուրների համաձայն՝ մորթել են 12 000 մարդու։

Եվ այսօր էլ Բաքվի իշխանությունները մազաչափ անգամ չեն փոխել իրենց իրական դեմքը: Բարբարոս թուրքը մնացել է նույն բարբարոսը։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4168

Մեկնաբանություններ