ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Միլլերը վերընտրվել է Գազպրոմի ղեկավար

Միլլերը վերընտրվել է Գազպրոմի ղեկավար
24.02.2021 | 22:29

«Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը Ալեքսեյ Միլլերին ևս 5 տարի ժամեկտով վերընտրել է խորհրդի նախագահի պաշտոնում: Տնօրենների խորհրդի որոշումը միաձայն է եղել: Միլլերի պաշտոնավարման հերթական ժամկետը «Գազպրոմ»-ի ղեկավարի պաշտոնում ավարտվել է մայիսի 31-ին: Նա այդ պաշտոնին է արդեն 20 տարի՝ 2001 թվականից:

Դիտվել է՝ 172396

Մեկնաբանություններ