Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Դոլարի փլուզումը նոր է սկսվում

Դոլարի փլուզումը նոր է սկսվում
27.01.2021 | 13:42

Ամերիկայում զուտ ներքին խնայողական գործակիցն իջել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենացածր մակարդակի՝ տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ դնելով օտարերկրյա փողերից՝ Bloomberg հանդեսում գրում է Յեյլի համալսարանի դասախոս, Morgan Stanley Asia-ի նախկին նախագահ Սթիվեն Ռոուչը՝ հավելելով, որ անցյալ տարվա մարտին նախնական կտրուկ բարձրացումից հետո դոլարը սկսեց անկում ապրել ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի տարածման ֆոնին: 10 կամ 12% անկում գրանցվեց ԱՄՆ խոշոր առևտրային գործընկերների արժույթների համեմատ, և արդյունքում այն ընկավ 2018-ի սկզբից ի վեր իր ամենացածր մակարդակին՝ համաձայն դոլարային մի քանի լայն ինդեքսների: Բայց սա էլ դեռ վերջը չէ:


«Հիմնվելով խիստ ոչ պոպուլյար կանխատեսման վրա, որը ես արել եմ հունիսին՝ 2021 թվականի վերջին դոլարի արժեքորոշման 35% անկման վերաբերյալ, ապա մենք դեռևս բեյսբոլի 9 փուլանոց խաղի միայն երրորդ փուլում ենք: Եթե կանխատեսումն իրականություն դառնա, այն կարևոր իրադարձություն կլինի Ամերիկայի 46-րդ նախագահ Ջո Բայդենի կառավարման առաջին տարում:


Իր հիմնական մրցակիցների համեմատ դոլարն այսօր վաճառվում է 2018-ի սկզբից ի վեր ամենացածր մակարդակում: Իմ կարծիքով՝ դոլարի անկման երեք հիմնական պատճառ կա.
1) Միացյալ Նահանգների բյուջեի ընթացիկ վճարումների պակասուրդի կտրուկ աճ
2) եվրոյի գնանշումների աճ
3) Դաշնային պահուստային համակարգը, որը քիչ բան կանի ի պատասխան դոլարի ցանկացած թուլացման:
Հաշվի առնելով այս պատճառներից յուրաքանչյուրը՝ ես այսօր ավելին քան համոզված եմ դոլարի թուլության մեջ, քան վեց ամիս առաջ:
Միևնույն ժամանակ եվրոպական արժույթը՝ եվրոն, 2020-ի սկզբից սկսած ամրապնդվում է: Մինչդեռ ոսկու գինն անցյալ տարվա հունիսին և հուլիսին սկսեց աճել, բայց հետո ընկավ, և տարեկան կտրվածքով այս աճն արդեն աննկատելի դարձավ:
Այլ պատկեր է կրիպտոարժույթի հետ կապված: Ես գաղափար չունեի, թե ինչ կարող է պատահել Bitcoin-ի հետ, որի արժեքը քառապատկվել է անցյալ տարվա հունիսից, կամ 2,5 անգամ աճել 2017-ի վերջից, և հենց այս ժամանակահատվածն է ճանաչվել պատմության ընթացքում ամենամեծ սպեկուլյատիվ փուչիկը:


Ինչ վերաբերում է դոլարի թուլացմանը, ապա դրա անկմանը չեն կարող հակազդել Դաշնային պահուստային համակարգն ու այսպես կոչված ժամանակակից արժութային տեսությունը:
ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ապավինում օտարերկրյա կապիտալին, որպեսզի կոմպենսացնի ներքին խնայողությունների մակարդակի նվազումը, և դա այն դեպքում, որ Դաշնային պահուստային համակարգի՝ քանակական մեղմացմանն ուղղված և ժամանակով չսահմանափակված միջոցները ստեղծում են իրացվելիության զգալի ավելցուկ, իսկ այդ փաստարկը վկայում է, որ դոլարի հետագա թուլացումը գնալով ավելի պարտադիր է դառնում:
Շարունակվող կորոնավիրուսային համավարակը, զուգորդված ռեցեսիայի եզրին գտնվող և երկու անընդմեջ անկում ունեցած տնտեսության հետ, վարչակազմին այլընտրանք չի թողնում, քան առաջարկել տնտեսական օգնության մեկ այլ լայնածավալ փաթեթ: Այս որոշումը հետևանքներ կունենա ցանկացած տնտեսության վրա: Ամերիկայում չեն բավականացնում խնայողությունները, ինչը ազդարարում է դոլարի թուլացումը»,-եզրափակել է Ռոուչը:

Դիտվել է՝ 8544

Մեկնաբանություններ