ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռաֆիկ Հարիրի. Բոլորը պետք է իմանան՝ երկիրն արագ փլուզվում է

Ռաֆիկ Հարիրի. Բոլորը պետք է իմանան՝ երկիրն արագ փլուզվում է
24.12.2020 | 22:58

Լիբանանի նորանշանակ վարչապետ Ռաֆիկ Հարիրին նախազգուշացրել է Լիբանանի արագ փլուզման վտանգի մասին՝ շեշտելով, որ կառավարությունը ստիպված կլինի արագ և բարդ որոշումներ ընդունել՝ այդ հետընթացը կասեցնելու նպատակով, հայտնում է alarabiya.net-ը: Հարիրին ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ քաղաքական գործիչները ժամանակ չունեն, և երկիրը արագ տեմպերով փլուզվում է»:

Նորանշանակ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը կազմվելուն պես անցնելու է արագ և բարդ որոշումների իրագործմանը՝ երկիրը փլուզումից փրկելու նպատակով: Հարիրին կոչ է արել հնարավորինս շուտ հասնել կառավարության վերջնական կազմավորմանը:
Լիբանանի կառավարության կազմավորման գործընթացը փակուղի է մտել՝ առաջատար քաղաքական կուսակցությունների տարաձայնությունների պատճառով:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ