ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մարիա Զախարովա. Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է

Մարիա Զախարովա. Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է
16.12.2020 | 21:17

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին: Երկուշաբթի ՌԴ ՊՆ հաղորդել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ 12 հոգի է հանձնել ադրբեջանական կողմին, 44 մարդ՝ հայկական կողմին:
«Իմ կողմից դրան կարող եմ ավելացնել միայն այն փաստը, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», - ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ