«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը

Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը
13.12.2020 | 13:05

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից հրաձգության միջադեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են լիակատար հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին, լրագրողներին ասել է ՌԴ խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:

«Հադրութի շրջանում ավտոմատ կրակային զենքերից հրաձգության դեպք է գրանցվել: Հաղորդակցման ուղիղ կապով կողմերին անհապաղ հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջի մասին», - ասել է նա:

Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ