Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ում մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները

Մայք Պոմպեոն ՆԱՏՕ-ում մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները
02.12.2020 | 13:33

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով նիստում հայտարարել է, որ Թուրքիան դեմ է դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ խաթարելով նրա միասնությունը՝ հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA)՝ վկայակոչելով Հունաստանի դիվանագիտական աղբյուրները: Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում:

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ