Ադրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացմանը ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է. «Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը»: Լավրովը ընդգծել է. որ Ռուսաստանը դիմակայելու է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները որևէ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով կասկածի տակ դնելու փորձերին: