ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՄ-ի ղեկավարները կարող են քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ի ղեկավարները կարող են քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
19.11.2020 | 23:08

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր Է համարել, որ ԵՄ-ի ղեկավարները դեկտեմբերի գագաթնաժողովում կարող են քննարկել Անկարայի նկատմամբ պատժամիջոցները՝ Արեւելյան Միջերկրածովում նրա գործողությունների համար:

«Ցավոք, ամեն անգամ տեղի են ունենում նոր սադրանքներ, ուստի դա Թուրքիայի ձեռքում Է: Եթե մինչեւ դեկտեմբեր Թուրքիայից դրական ազդակներ չլինեն, եթե լինեն հետագա սադրանքներ, ինչպես Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոս, կլինեն շատ դժվարին բանավեճեր (դեկտեմբերին ԵՄ-ի ղեկավարների)»,-հայտարարել Է Մաասը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունից առաջ, որը տեղի Է ունեցել տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Առայժմ, նրա խոսքով, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտության կարգավորման փորձերն արդյունքների չեն հանգեցրել, որոնք ակնկալում են Եվրոպայում: Պատասխանելով հարցին, թե հնարավոր են Անկարայի դեմ պատժամիջոցները, նախարարն ընդգծել Է, որ ԵՄ-ում այդ հարցը բարձրացրել են նաեւ ավելի վաղ: Մաասը կոնկրետ երկրներ չի նշել, բայց ակնարկել Է Կիպրոսը եւ Հունաստանը, որոնք ընթացիկ տարում այդ հարցը դրել են եվրոպական բանակցությունների շրջանակներում: «Եթե բարելավումներ չլինեն Թուրքիայի առնչությամբ, թեման (պատժամիջոցների) կրկին դեր կխաղա դեկտեմբերին ԵՄ-ի խորհրդում»,-հայտարարել Է Մաասը:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ