Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները «կարծիքներ են փոխանակվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ»

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները «կարծիքներ են փոխանակվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ»
19.11.2020 | 22:27

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ «Կարծիքներ են փոխանակվել նաև երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների շուրջ ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման որոշումները», - ասված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:


Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասինհայտարարության 9 րդ կետում նշված է․ - «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները»:


Նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարից անմիջապես հետո Բաքուն և Անկարան հայտարարեցին Նախիջևանը Ադրբեջանի մյուս մասին հետ, այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի հետ կապող երկաթգծի կառուցման մասին։ Ենթադրվում է, որ գնացքները կգործարկվեն Ադրբեջանի Նախիջևան քաղաքում։ Թուրքական մամուլը նշում է, որ նախնական հետազոտությունները շուտով կավարտվեն: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուի խոսքով, որոշումն ընդունվել է «Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին», այսինքն՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին:


Հայաստանի երկաթուղային ցանցը, հիշեցնենք, կառավարում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը, այսինքն Մեղրիի տարածքով Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող երկաթգծի կառուցման հետ կապված հարցերն այսուհետ Մոսկվան է քննարկելու Անկարայի և Բաքվի հետ։ Համենայն դեպս, Միշուստին այսօր արդեն քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ