ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)

Շնորհավոր «Այդա Էզդիտ» (Бьмбараква Айда Эздит)
10.12.2013 | 11:17

Հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է: Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք, պահպանելով ազգային արժեքները, նպաստել են ազգի գոյատևմանը և ամուր թելի նման կապել ու կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 200-300 տարի է` մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից՝ Լալիշա-Նուրանից, բայց, փառք Աստծո, մենք դեռևս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:
Աշխարհի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձությունները, ինչպես նաև հիշարժան օրերը, որպես կանոն, վերածվում են տոների ու տոնակատարությունների: Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի աստված Եզդայի հազար ու մեկ անուններից: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում և ճակատագրում կարևոր դեր է խաղացել: Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից միչնև մեր օրերը:
Այս տոնն իր հաստատուն տեղն ունի նաև մեր ժողովրդի գոյատևման գործում: Այն մի կամուրջ է հանդիսացել և այսօր էլ հանդիսանում է մեր ժողովրդի անցյալի և ներկայի միջև: «Այդա Էզդիտը» եզդիները նշում են դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ ուրբաթ օրը:
Ըստ եզդիական ավանդույթի, աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդա աստծո կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում են կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդիտը», այսինքն` աշխարհի արարման տոնը: Այս տարի «Այդա Էզդիտի» օրերը սկսվում են դեկտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 20-ին սկսվում է տոնը:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ, ցանկանում բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ կյանք, արդարացի հասարակություն: Թող իրականանան մեր բոլորի երազանքները է՛լ ավելի լավ ու հզոր Հայաստանում:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 8167

Մեկնաբանություններ