Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Պուտինը հիմա էլ կպել է լիտվացիներին

Պուտինը հիմա էլ կպել է լիտվացիներին
19.09.2013 | 12:14

Օրերս Վիլնյուսը ԵՄ է ուղարկել պաշտոնական բողոք՝ կապված ռուս-լիտվական սահմանի վրա ստեղծված իրավիճակի հետ: Եվրոպական միությունը արձագանքել է` աջակցելով Լիտվային, որը սակայն Ռուսաստանի համար, երևում է,… «ասնավանի» չի: Ռուս-լիտվական սահմանի վրա մանրախնդիր և երկարատև ստուգումների արդյունքում լիտվական փոխադրողները մեծ վնասներ են կրում: ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, թե Լիտվայից բերվող կաթնամթերքի որակը կասկածելի է և այն պետք է ավելի կոշտ ստուգման ենթարկվի: Լիտվացի արտադրողները արդեն մտածում են փոխադրումներից հրաժարվելու մասին, քանի որ արտադրանքը փչանում է սահմանի վրա տեղի ունեցող քաշքշուկի արդյունքում:

Հատկանշական է, որ Ռուսաստանի` լիտվացիներին ուղղված ճնշումները սկսվեցին հետսովետական մի շարք երկրների` ԵՄ հետ ասոցացվելու հավանականության հետ կապված: Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտնի հայտարարությունից հետո ԵՄ նախագահող երկրի` Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել էր, թե` «Հայաստանը, որոշելով անդամակցել ՌԴ կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, արգելափակել է ԵՄ հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը»: Լինկյավիչուսը միաժամանակ մեսիջ էր հղել ՈՒկրաինային և Մոլդովային. «Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպությունների, որոնք տարբեր մաքսային պահանջներ ունեն»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ