Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել է ինտերնետային և բջջային կապը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավար Բակր Բակրը։ Նրա խոսքով՝ ելքն արտաքին աշխարհ կտրվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով։ Խնդիրը լուծելու համար աշխատում են մասնագետներ, որոնք կփորձեն արտաքին աշխարհի հետ կապը վերականքնել որքան հնարավոր է շուտ։
Հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավարը չի նշել մալուխի վթարման պատճառները։