Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Մի՛ եղիր ուրագի պես` միշտ դեպի քեզ...

Մի՛ եղիր ուրագի պես` միշտ դեպի քեզ...
30.04.2013 | 11:20

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած եռամսյակային տվյալները փաստում են փոքր բիզնեսի տխուր վիճակի մասին։ «Հինգ տարի է, անընդմեջ ավելանում է մեր հարկային բեռը։ Մի կողմից` կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում բիզնեսը խթանելու և փաստաթղթաշրջանառությունը կրճատելու համար, բայց դրան զուգահեռ աննկատ մեծանում է հարկային բեռն ու օղակի պես սեղմվում մեր կոկորդին»,- մեզ հետ զրույցում նշում էին ՓՄՁ ոլորտի գործարարները։ Պետական պաշտոնյաներն իրենց հերթին ժխտում են այս պնդումները և փաստում, որ «հարկային քաղաքականությունը չի փոխվել, հարկերի բարձրացում չի եղել»։ Ինչ խոսք, նման դեպքերում յուրաքանչյուր կողմը հավաստիացնում է, որ ճիշտը ինքն է։ Նման իրավիճակում թվերից ճիշտը չկա։ Եվ այսպես, ՊԵԿ-ի տվյալների համաձայն, առաջին հազար հարկատուների կողմից այս տարվա առաջին եռամսյակում վճարված հարկերն ավելացել են։ Ամենախոշոր տասը հարկատուները վճարել են ընդհանուր առմամբ 39,9 միլիարդ դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10,5 %։ Իսկ ցուցակի վերջին 10 հարկատուները վճարել են 205 մլն դրամ անցած տարվա 144 մլն-ի դիմաց։ Այսինքն, ստացվում է, որ վերջին տասը հարկատուներն իրենց հարկերն ավելացրել են 42 %-ով։ Նույն համեմատությունը եթե արվում է ցուցակի առաջին 20 և վերջին 20 հարկատուների միջև, ապա ստացվում է, որ առաջին 20-ը 2013-ի առաջին եռամսյակում ավելացրել են իրենց հարկերը 10,5 %-ով, իսկ վերջին 20-ը` 30 %-ով։ Եթե նկատենք, որ այս համեմատությունն արվում է հազար խոշոր հարկատուների միջև, և վճարման հարկերի տարբերությունը կրկնակի է, ապա այդ ցուցակից դուրս հարկատուների վիճակը, բնականաբար, շատ ավելի վատ կլինի։
Ինչի մասին են փաստում պետեկամուտների տվյալները. դրանց հետևելով նկատվում է, որ որքան փոքրանում է բիզնեսը, այնքան տվյալ բիզնեսմենն ավելի պարտաճանաչ հարկատու է դառնում, և որքան հարկատուն պարտաճանաչ է, այնքան նրան «կթելու» հնարավորությունը մեծանում է։ Այս ֆոնի վրա պատահական չէ, որ գնալով փոքր և միջին բիզնեսը «խորտակվում» է։ Սակայն նրա «sos» բացականչությանն այդպես էլ ականջալուր չեն լինում։ Մինչդեռ փոքր և միջին բիզնեսի զարգացումը շատ կարևոր գործոն է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար այդքան անհրաժեշտ միջին խավի ձևավորման և պահպանման տեսանկյունից։
Հարկային դաշտում ստեղծված այս ամբողջ «իրարանցումն ու շիլաշփոթը», բնականաբար, իր պատճառներն ունի։ Պատճառներ, որոնք ձևավորվել են ոչ թե վերջին 5 տարում, այլ այդ խաղի կանոնները հիմնվել են 1991-ից` ՀՀ անկախությունից սկսած։ Ինչո՞ւ այսօր գերխոշոր բիզնեսը հարկային շատ ավելի արտոնյալ պայմաններում է, քան ՓՄՁ ոլորտը։ Պատճառը մեկն է` գերխոշոր բիզնեսը գերշահույթներ է ենթադրում և, հետևաբար գտնվում է պետական պաշտոնյաների, պատգամավորների վերահսկողության տակ։ Այո, եթե անգամ այդ բիզնեսները ուղղակիորեն չեն պատկանում վերջիններին, ապա անուղղակիորեն իրենց վերահսկողության տակ են։ Սրանով է թերևս պայմանավորվում այն փաստը, որ խոշոր բիզնեսի վճարած հարկերը շատ ավելի փոքր են, և դրանց հիմնական լուծն ընկնում է ավելի փոքր բիզնեսի վրա։
Իհարկե, այս իրավիճակը կարելի է վերլուծել, բերել փաստեր, հիմնավորել, սակայն, կարծում ենք, ստեղծված իրավիճակում ամենատխուրն այն է, որ մեր պետական պաշտոնյա գործարարները չունեն պետական մտածողություն։ Եթե նրանք նման բան ունենային, ապա հաստատ «ուրագ» չէին լինի, այլ «սղոց»։ Արդյունքում և՛ իրենք կշահեին, և՛ պետբյուջեն, ինչի արդյունքում կբարելավվեր ժողովրդի սոցիալական վիճակը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ