ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Խելքները չի հասնում

Խելքները չի հասնում
04.12.2012 | 00:16

Հակառակ կառավարության հավաստիացումներին, թե գնաճը կանգ է առել, գնաճը նոր թափ է հավաքում։ Այսինքն, գնաճի համար կառավարության ասածն օրենք չէ։
Նոյեմբերի 25-ից բոլոր խանութներում մեկ լիտր ձեթը հրաժեշտ տվեց 850 դրամին և հասավ 900-920 դրամի։ Կենսական անհրաժեշտության առաջին ապրանքը` հացը, 100 դրամից դարձել է 105-110 դրամ։ Հայտնի բան է, որ եթե հացն ու յուղը թանկանում են, նշանակում է, թանկանում են գրեթե բոլոր սննդամթերքները` սկսած մակարոնեղենից, վերջացրած մսով։ Իրավիճակն ավելի ծանր է լինելու դեկտեմբերի կեսերից. որքան մոտենա Նոր տարին, այնքան բոլոր սննդամթերքները, ըստ ավանդույթի, թանկանալու են, և այդ գործընթացն սկսված է։
Եթե մեկ շաբաթ առաջ 1 կգ ընկույզը խանութներում 4000 դրամ էր, ապա այսօր միջին որակի ընկույզի գինը 4500 դրամ է, բարձրորակինը` 6000։ Ընդամենը երեք օրում 1 կգ արախիսի գինը 100 դրամով բարձրացավ. նոյեմբերի 30-ին այն արժեր 1200 դրամ, դեկտեմբերի 3-ին` 1300։ Մի խոսքով, ամանորյան գների շքերթն իր տարերքի մեջ է։ Սկսված է նաև սպառողների ամանորյան մրցավազքը, որի բացասական պտուղները նրանց մեծամասնությունը ճաշակելու է Նոր տարուց հետո, երբ սեղանին ուտելու ոչինչ չի լինի, իսկ գրպաններն էլ կլինեն դատարկ։ Թվում է` գոնե հունվարից առաջին անհրաժեշտության մթերքները պիտի էժանանան, բայց ո՞վ է տեսել Հայաստանում, որ որևէ ապրանքի գին բարձրանալուց հետո էապես իջնի։ Այն չի նվազում անգամ, երբ տվյալ ապրանքի գինը միջազգային շուկայում իջնում է։ Այս առումով Հայաստանը կարելի է բացառիկ համարել, զարմանալի է միայն, որ այլ երկրներ չեն ընդօրինակում այս օրիգինալ մոտեցումը, որը տնտեսագիտության մեջ բացառիկ նորարարություն է։ Երևի օտարերկրացիների խելքը դեռ չի հասել մերոնց մակարդակին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ