Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ջայլամի հետույքը-2

Ջայլամի հետույքը-2
11.10.2012 | 18:17

Իմ խորին համոզմամբ` ոչինչ չի արդարացնում Մհեր Մկրտչյանի` հակագեղագիտական և դիլետանտական մակարդակով արված արձանի հանդեպ դրսևորվող ստորաքարշ վարմունքը։ Սա գողություն է, թալան, եթե կուզեք։ Նույնքան անընդունելի, որքան ծաղիկներով լի հարյուրավոր թաղարների յուրացումն էր երևանաբնակ որոշ «քաղաքակիրթ ուզվորների» կողմից։

Սակայն կա խնդրի այլ, ավելի խորքային կողմը։ Երևանի քաղաքապետարանը նշանավոր հայերի արձաններով զարդարում է մայրաքաղաքը` գործը վստահելով պատահական մեկին։ Ի դեպ, աշխարհի շատ քաղաքներում են նման արձաններ տեղադրվում, և արդյունքը սովորաբար գոհացնում է թե՛ քաղաքաբնակներին, թե՛ հյուրերին։ Զի գործի գլուխ պատվարժան և արհեստավարժ մարդիկ են կանգնում։ Մեր քաղաքային իշխանությունները տրամագծորեն հակառակ դիրքերում են և սեփական «հակաարվեստային մտասևեռումները» բառացիորեն փաթաթում են քաղաքի և քաղաքացու պարանոցին։ Ինչո՞ւ։ Ո՞Ւմ պատվերն է իրականացվում։ Եվ ինչո՞ւ նման պատասխանատու խնդրում հաշվի չեն առնվում բնագավառի պրոֆեսիոնալների տեսակետներն ու կարծիքները։ Սա այն դեպքում, երբ ակնհայտ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությունը մշակույթի ու նրա մշակների հանդեպ։ Ի դեպ, մայրաքաղաքի քաղաքապետի մշակութային հարցերով խորհրդականն է Արամ Սուքիասյանը, ում բարձր ճաշակին և պրոֆեսիոնալիզմին հանդիպել եմ դեռևս «Արարատ» մշակութային հեռուստաընկերությունում, ուր նա գլխավոր պրոդյուսեր էր և շա՜տ հետաքրքիր, նորարարական նախագծերով էր հրապարակ իջնում։ Ցավոք, դրանք անկատար մնացին, «Արարատը» փակվեց։

Գայթաքար հանդիսացող արձաններից ափաչափ հեռու Հայաստանի նկարիչների միությունն է։
Մի քանի հարյուր մետրի վրա էլ` Մաեստրո Քոչարի տուն-թանգարանը։
Ավագ, միջին և երիտասարդ սերնդի քանդակագործների արվեստանոցներում հարյուրավոր փայլուն արձանագործական քերթվածքներ են անուշադրության փոշու տակ։ Ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի կերտած Դերենիկ Դեմիրճյանի արձանի համար անկախ հանրապետության մայրաքաղաքում այդպես էլ տեղ չգտնվեց։ ՈՒ ոչ էլ գումար։
Արիանանք բարեկամներ, դիլետանտների արշավանքներ են հաջորդում մեկը մյուսին։ Ռաբիսության խորշակները նորանոր բնագծեր են նվաճում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ