Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երևանյան «բրածո» պատկերներ

Երևանյան «բրածո» պատկերներ
27.07.2012 | 03:04

Շահումյանի անվան հրապարակ։ Կարծես պատերազմական թեմայով նկարահանվող ֆիլմի նկարահանման հրապարակում ես։ Անխաթար է միայն քանդակագործական ռոմանտիզմի անզուգական նմուշ Ստեփան Շահումյանի արձանը։ Եթե թիկունքով ես կանգնում դեպի արձանը (անշուշտ, ակամա անքաղաքավարության համար նրա ներողամտությունը հայցելով), ձախից վիթխարաչափ մի պաստառ է, որը ծածկել է մայրաքաղաքի կոլորիտային շինություններից մեկը։ Պաստառն ամբողջապես կեղտակոլոլ է, չի մաքրվել տեղակայման օրվանից և գովազդում է հանրապետության հանրահայտ բանկերից մեկը։ Աջից «անհայտ բացակայող» «Սևան» հյուրանոցի հուշաղբանոցն է, ավելի վեր` ՀՀ արդարադատության նախարարության շենքի քոսապատ մնացորդը։ Եթե հիշում եք, շենքն այրվեց (անշուշտ, ինքնաբռնկվեց, հակահեղափոխականներն այս դեպքում անելիք չեն ունեցել), մնաց կմախքը և հանձնվեց 21-րդ դարի «արխիվ»։ Նման «բրածո» գեղագիտական պատկերներ մայրաքաղաքում շատ կան։ ՈՒ թե երբ կղողանջեն զանգերը, ու դարի կառույցները կշեփորեն իրենց բնակարանամուտը, անհայտ է։ Այս մասին վերջերս խստաձայն խոսեց արգո քաղաքապետ տիար Տարոն Մարգարյանը։ Հուսանք, որ նրա խոսքը գործի կվերածվի։ Այո՜, հուսանք և լիահույս սպասենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ