ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրացու մաղձոտ ատելություն

Վրացու մաղձոտ ատելություն
20.07.2012 | 03:01

Վրացու հոգեբանությամբ և մտածողությամբ` Վրաստանում կառուցված բոլոր տեսակի հուշարձանները միայն իրենն են: Այլազգիների, մանավանդ հայերի կերտած ոչ մի կոթող կամ մշակութային հետք նրա համար ընկալելի ու ընդունելի չեն: Այդ է պատճառը, որ վրացական իշխանությունները կամ սեփականում են, կամ էլ ոչնչացնում մեր քաղաքակրթական արժեքները:
Այսինքն, այս իրավիճակում կողմնորոշվելու համար հարկ է հասկանալ, որ վրացու պատկերացմամբ հայը (տվյալ դեպքում` վիրահայը) սոսկ լուրջ մրցակից է և ոչ այլ բան: Եվ դա բնական է. չէ՞ որ Վիրքն ի սկզբանե Հայաստանի կազմում էր, վրացական պետությունը հիմնել և մշտապես կառավարել են հայազգի արքայատոհմերի ներկայացուցիչները, իսկ վիրահայերն էլ տեղաբնիկ ու տեղածին են: Այս դիտարկումները տրամագծորեն տարբերվում են կեղծ ակադեմիական (ավելի ստույգ` կեղծարարական) հիմնադրույթներից: Պատմական ճշմարտության տեսակետից սրանք աքսիոմատիկ և աներկբայելի իրողություններ են: Այնպես որ, վրացական կողմի քայլերն ու արարքները օրինաչափ են և տրամաբանական. լկտիաբար զավթած արծաթե մատուցարանով իրենց հրամցվածը հո չե՞ն զիջելու: Պատմությունն այդօրինակ «ասպետության» փաստեր չի հիշում:
Այս տրամաբանությամբ վրացական ազգայնամոլական շրջանակներն ամեն քայլ ձեռնարկում են, որ վնասեն, ոչնչացնեն հայերի մշակութային գործունեության հետքերը: Իսկ զոհի կարգավիճակում են հայտնվել հատկապես Վրաստանում գտնվող հայոց եկեղեցիները, գերեզմանները, շենքերը, դպրոցները, այսինքն` ազգային ինստիտուտները: Չէ՞ որ դրանք են պահպանում հայի ինքնությունն ու ազգային դիմագիծը:
Նման մի թիրախ է դարձել Հավլաբարի Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցին (1806 թ.), որը վերջերս հիմնովին նորոգվեց: Արձանագրենք, որ բազում փորձություններ են անցել նրա գլխով. օրինակ, 1980-ականներին շինության հարևանությամբ միտումնավոր կառուցեցին հասարակական պետքարան, որը թիֆլիսահայությունը կարողացավ համառ պայքարի գնով վերացնել: Այդ նույն ժամանակ իշխանությունները ոչ պատահականորեն հենց եկեղեցու դիմաց որոշեցին բազմահարկ շենք «տնկել», որպեսզի նսեմացվի տպավորիչ կառույցը: Բայց տեղի հայերի նպատակասլաց ու հետևողական ջանքերով դա ևս կասեցվեց:
Սակայն դա չհագեցրեց վայրենաբարո և մարդատյաց գավառացիների ախորժակը: Առավել ևս չսանձեց ագրեսիվ կրքերը: Այլազգիների նկատմամբ ատելությունը, թշնամանքն ու մաղձը բխում են առատության եղջյուրից: Այսպես, մոտ մեկ տարի առաջ, իբր թե հոգալով երեխաների մասին, որոշեցին հենց եկեղեցուն կից (կարծես թե ուրիշ հարմար տեղ հնարավոր չէր գտնել) բացել...մարզահրապարակ: Դրա հետևանքը այն եղավ, որ գնդակը «պատահաբար» կամ «դիպվածով», հաճախ «բարեկամաբար», դիպչում և ջարդում է եկեղեցու պատուհանների ապակիները, իսկ երբեմն էլ կպչում է եկեղեցու ծխականներին, հարսանքավորներին` հարսին, փեսային կամ էլ զբոսաշրջիկներին: Իսկ հոգևորականների զգուշացումներին կամ սաստումներին ի պատասխան հնչում են գռեհիկ ու փողոցային հայհոյանքներ, հաճախ էլ ֆիզիկական հաշվեհարդարի դեպքեր են տեղի ունենում:
Ես չեմ կարող զսպել զարմանքս և տարակուսանքս. ի՜նչ քաղաքակիրթ, բարեկիրթ ու բարյացակամ մարդիկ են վրացիները: Ցնցող է, այնպես չէ՞: Այս ամենի մեջ ամենաապշեցուցիչը Հայաստանում բնակվող սովորական մարդկանց և պաշտոնյաների անհասկանալի և անընկալելի անտարբերությունն ու անհոգությունն է: Կարծես խոսքը ոչ թե մեր հայրենակիցների` վիրահայերի, այլ պոլինեզիացիների կամ Զատկի կղզու բնակիչների մասին է:


Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ