ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի մարզերում կտեղադրվեն ինտերնետային հուսալի կապեր

Հայաստանի մարզերում կտեղադրվեն ինտերնետային հուսալի կապեր
19.07.2012 | 18:07

ՎիվաՍել-ՄՏՍ, «PC էլեկտրոնիքս», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկ և «Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիա» ներկայացուցչության համագործակցության շրջանակներում հանրապետությունում առաջիկայում կմեկնարկի նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագիծը: Այն նպատակաուղղված է Հայաստանի մարզերին մատչելի եղանակով ինտերնետ կապի տրամադրմանն ու դրանից օգտվելու համար սարքերի լայն ընտրանու ձեռքբերմանը:

Ըստ տեղեկատվության, ծրագիրը կարևոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլև ռազմավարական, կրթական և սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարևորությունը:
«Ինտերնետ+համակարգիչ» ծրագրի շնորհիվ գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ կարգով ձեռք բերելու համակարգիչ, նոութբուք կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որևէ մեկին: Բոլոր սարքերում «Մայքրոսոֆթն» անվճար տեղադրելու է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալու նշված սարքերը` առաջին 2 ամսում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է և ենթադրում է 22 մարում: Պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը տրամադրվելու է անվճար:
Նշենք, որ նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ ծրագիրն արդեն մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ