ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը

Հասարակությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը
20.06.2012 | 16:12

Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին` չեղյալ համարելու ՀՀ ԱԺ-ում հունիսի 20-ի` Սևանա լճի հարցի քննարկումը: Դիմումում նշված է. «Հունիսի 20-ին ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին ՀՀ կառավարության նախագիծը»:
Ինչպես մեզ հայտնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, էկոլոգիական հասարակական կազմակերպություններ, Գեղարքունիքի մարզի 20 հասարակական կազմակերպություններ, համայնքների ներկայացուցիչներ դեմ են Սևանա լճից 320 միլիոն խմ ծավալով ջրի բացթողմանը, համարում են, որ դա հիմնավորված չէ և այս կապակցությամբ բողոք- նամակներով արդեն իսկ դիմել են ԱԺ: Չնայած դրան, հասարակությանն ԱԺ-ն մերժեց մասնակցել հունիսի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցող այս հարցի քննարկմանը:
Հաշվի առնելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը մեր պետության կայուն զարգացման գործում` Սևանի խնդրով մտահոգ կազմակերպություններն ու անհատները պահանջում են չեղյալ համարել այս հարցի այսօրվա` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցելու բոլոր շահագրգիռ կողմերին:

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ