ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

«Նույն հաջողությամբ Հանրապետության հրապարակի ցանկացած շենք այսօր վթարային է»

«Նույն հաջողությամբ Հանրապետության հրապարակի ցանկացած շենք  այսօր վթարային է»
31.05.2012 | 13:51

«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությունը երեկ անցկացրեց իր առաջին հանրային քննարկումը:
Ճարտարապետ ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նկատեց, որ խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթությունում:
«Ինչպես միշտ,- ասաց նա,- սկսվել է շինարարությունը` առանց թույլտվություն ունենալու, կեսից կանգնել են փաստի առաջ: Հասարակության և մասնագիտական ճնշման արդյունքում պետական պաշտոնյաները հարցը բարձրացրել են: Ցավոք, մասնագիտական դաշտի պետական պաշտոնյաները գործարքի մեջ են մտնում կառուցապատողի հետ: Թղթեր սարքելու հսկայական գործընթաց է գնում»:
Փակ շուկայի վթարային լինելու վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության եզրակացությանն անդրադառնալով, ճարտարապետը նկատեց, որ եթե խնդրեին Հռիփսիմե տաճարի մասին եզրակացություն տրամադրել, նույն պատասխանը կտային, որովհետև կառուցվել է 7-րդ դարում, չեն եղել այն բոլոր գործընթացները, որ հիմա իրականացվում են: Նրա խոսքով` նույն հաջողությամբ Հանրապետության հրապարակի ցանկացած շենք, նախ և առաջ Կառավարության շենքը, այսօր վթարային է, այս տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, պետք է ամբողջը քանդենք-սարքենք:
Սարհատ Պետրոսյանն առաջարկեց դադարեցնել Փակ շուկայի կառուցապատման հետ կապված ցանկացած գործողություն, նախագիծը դնել մասնագիտական և հանրային քննարկման:
«Կա միջազգային փորձ. եթե սեփականատերը չի կարողանում պատմաճարտարապետական հուշարձանը պահպանել, պատասխանատվությունն իր վրա է վերցնում պետությունը»,- ընդգծեց նա:
ԱԺ նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ այսօր շատերը չեն հասկանում անգամ, թե ինչու է շուկայի շենքը ճարտարապետական արժեք ներկայացնում: Նրա կարծիքով` հանրությանը պետք է բացատրել այդ շինության առանձնահատկությունը և նշանակությունը հետագա սերունդների համար: Ստեփան Սաֆարյանը նշեց, որ երկրորդ հավաքին իրենք կփորձեն հրավիրել այս հարցում պատասխանատու անձանց: Նրա խոսքով` Փակ շուկայի շենքը քանդելիս կատարվել է օրենքի խախտում, և մեղավորները պետք է պատժվեն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

li>
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 27.09.2024