ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում

Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում
18.05.2012 | 11:07

Շատերիս էր հետաքրքրում` հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում: Ինքներս մեզ ժպտացինք` հը՛ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ Սերժ Սարգսյանն էլի մի քիչ ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ («վատ չի՜»): Որովհետև.

ա) եթե անգամ Սերժ Սարգսյանն «իր շահերին հետամուտ» է խաղում աշխարհի հետ, իր շահը համընկնում է Հայաստանի շահին: Ընդ որում, առաջին անգամ ունենք խաղացող, որը, Ռուսաստանից բացի, կարողանում է լրջորեն խաղալ միջազգային հանրության հետ, և խաղն ստացվում է («վա՜տ չի»):

բ) Սերժ Սարգսյանը ջարդում է Ռուսաստանի նկատմամբ մեր գենետիկ-կույր հավատարմության տաբուն, պահում տանդեմի համար լավագույն կոնֆիգուրացիան: Ասել է` վարչապետին (տնտեսությունից զատ, էլի կարևոր խնդիրներ կան այս ազգի համար): Վաչապետն էլ, իր հերթին, հենց նույն օրը, երբ տեղի էր ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ «հոբելյանականը», Սերժ Սարգսյանի «այլընտրանքային» թիկունքն էր բավականին գրագետ պահում` ցուցանելով «Վեդոմոստիում» այն, ինչ մեզ և այս պահին անչափ կարևոր ու «ոչ վասալային» է. ցիվիլ պարտնյորություն` «Յուրոփից» առաջարկված:

գ) Պուտինը և իր վարչակազմն այդ «չհանդիպմամբ» ապացուցեցին` մեկ անգամ և ընդմիշտ չեն հասկանում` Հայաստանում մենթալ պլան է փոխվել, ոչ միայն Տիգրան Սարգսյանի, այլև, առաջին հերթին, ողջ հասարակության, այդ թվում և` քաղաքացիական հատվածի գիտակցությունում, ու ռուսիստները բնականոն պարտության են գնում` ահավոր օբյեկտիվ պատճառներով. տե՛ս ՀԱԿ-ի մեծ ֆիասկոն ընտրություններում, ԲՀԿ-ի` կոալիցվելու անհարկի, էժանագին «նեյնիմ- պրիոմները»:

դ) Չէ, չենք ասի, թե Պուտինն ու Ռուսաստանը Ֆրոյդ քեռու տարածքներում կարող է մի քիչ «նախանձում» և նույնիսկ խանդում են մեր Սերժ Սարգսյանին: Փաստ է, Պուտինը չկարողացավ «տյունինգվել», տրանսֆորմացվել և իր պաշտոնակալությունն սկսեց աշխարհի նկատմամբ ակնհայտ դեմարշով, փոխվող աշխարհի գիտակցության մեջ այդպես էլ մնաց կոշտ` «ալֆա» մոտեցումների կրող (տե՛ս նախորդ օրը Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները, Արբատում թափ հավաքող շարժումը):

Լինելով ռուսիստ, սովետական շինելից դուրս եկած Սերժ Սարգսյանը, բոլոր դեպքերում, կարողացավ պահել աշխարհի խաղի նյարդը, ասել է` նոր մտածողությունը, իդեաները: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն Ռուսաստանի, «Յուրոփը» թև ու թիկունքեց հայաստանյան ընտրությունները:

ե) Եվ դա, բնականաբար, դուր չէր կարղ գալ մեր ռազմավարական գործընկերոջը: Մեր գործընկերոջը չի կարող դուր գալ, որ Սերժ Սարգսյանն անչափ գրագետ ջարդեց ԲՀԿ-ին` իր «պապաներով» հանդերձ. ու ԱՊՀ-ՀԱՊԿ ներկայացավ արդեն «կայացած» փաստով, որի հետ Պուտինը և Ռուսիան չեն կարող հաշվի չնստել. Վլադիմիր Պուտինն ունի Վրաստանի (Ադրբեջանի էլ) խնդիր ու այս պահին չի կարող Հարավային Կովկասում «ուրիշ» բան անել, դեստաբիլիզացնել, «տապոռել» Հայաստանը. չեն թողնի, կարողություններն էլ չեն հերիքի:

Համ էլ էդ ինքը չի ասե՞լ. «Օլիգարխներին պետք է քշել դեպ ախոռ»` նկատի ունենալով իրենց լուսավոր Խոդորկովսկուն: Ինքն է ասել:

զ) Ռուսաստանը ստիպված կլինի խաղալ Սերժ Սարգսյանի հետ, որովհետև Լևոնը ծեր է, մյուսը` թոշակառու, ԲՀԿ-ն էլ` տեսաք։ Իսկ Սերժը շատ լավ է մանևրում` չոտնահարելով Ռուսիո շահը: ՈՒ կխաղա:

Ասում են, չէ՞, Պուտինը հունիսին կգա Հայաստան: Բարո՛վ գա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ