ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Գյումրիում առաջիկայում կառուցվելիք նոր ճանապարհը «Մուշ-2» նորակառույց թաղամասը կկապի քաղաքի կենտրոնական մասին հարող Բուլվարային փողոցին: Շինարարական աշխատանքները, որոնց համար հատկացվել է 500 մլն դրամ, կիրականացվեն «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով:
Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության կապի և տրանսպորտի բաժնից, ճանապարհը, որի աշխատանքները նախատեսվել է ավարտել օգոստոսին, ունի մոտ 2 կմ 400 մետր երկարություն և 7 մ լայնություն: Այն կդառնա նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին միացնող ամենակարճ ճանապարհը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ