ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բոլոր հեղափոխություններն էլ հաղթանակից անմիջապես հետո առաջին հարվածն ուղղում են տվյալ երկրի ազգային եկեղեցու դեմ

Բոլոր հեղափոխություններն էլ հաղթանակից անմիջապես հետո առաջին հարվածն ուղղում են տվյալ երկրի ազգային եկեղեցու դեմ
14.04.2023 | 20:48

Վերջերս այլևայլ քաղաքական ու սոցիալական բազում կարծիքների, կողմ և դեմ բախումներից զատ գրեթե աննկատ բայց ահագնացող աղետի է վերածվում բազմաթիվ անհատների և հասարակական շրջանակների գաղափարական շարժումը, ազգային՝ հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Ես օգտագործում եմ շարժում բառը՝ ցանկանալով մեղմել տեղի ունեցողը, այնինչ այն իրական պայքար է, եկեղեցին որպես կառույց ու հավատք, ազգային կրոն վերացնելու ուղղությամբ: Իհարկե պետք է նշեմ, որ դա նոր երևույթ չէ այլ հին է սկսված դեռևս 8 դարի սկզբից: Բայց Հիմա այն վերածվում է Աղետի և հարց է առաջանում, ի՞նչն է այս աղետի պատճառը և ինչու՞ է այն իրագործվում Հատկապես հայի ձեռքով:

Բանն այն է, որ կրոնի առաջացման և նրա հետագա ձևավորման մեջ կա անալոգիա:

Բոլոր համաշխարհային կրոնները սկսած 3-րդ հազարամյակից` շումերներից մինչև մեր օրերը` բահայիզմ, ստեղծվում են համամարդկային սկզբունքների և Աստծո նկատմամբ համամարդկային պաշտամունքի հիմնադրույթներով:

Բայց հետո բոլոր կրոններն անխտիր, իրենց ձևավորումից կարճ ժամանակ անց սկսում են ընդունել այն ազգերի ազգային կերպարը որոնց վրա իրենց իշխանությունը ձևավորման սկզբից տարածել են:

Ազգային կերպարը խիստ ընդգծուն է դառնում հատկապես գիր ու գրականություն ունեցող հին ժողովուրդների մոտ: Ձևավորվում է ազգային եկեղեցի, որը ինչքան էլ տարօրինակ թվա, սկսում է համառ ու անզիջում պայքար մղել իրեն ծնած համաշխարհային կրոնի դեմ: Որովհետև համաշխարհային կրոնը և համաշխարհային եկեղեցին գլոբալ է, նա ազգային ոչինչ չի ճանաչում: Իսկ ազգային եկեղեցին ձուլվել դրանում չի ցանկանում, քանզի իր ծոցում է պահպանում ամենայն ինքնուրույնը ինչ ծնել է իր ազգը:

Պայքարի հիմնական զենքն ազգային մշակույթի զարգացումն ու ձևավորումն է՝ ճարտարապետություն, գրականություն, կիրառական արվեստ, երգ, պար և այլն:

ՈՒշադրություն դարձրեք, որ բոլոր հեղափոխությունները գլոբալիզմ են կամ` ուղղված մեկ ազգի թուլացմանը։ Եվ անալոգիա է, որ բոլոր հեղափոխությունները հաղթանակից անմիջապես հետո ինչպիսին էլ լինի նրանց գաղափարախոսությունը, առաջին հարվածն ուղղում են տվյալ երկրի ազգային եկեղեցու դեմ:

Երկիրը կործանելու և դիմացի մի քանի հարյուրամյակը դիմազուրկ ու անկայուն դարձնելու հիմնական հաղթանակը ազգային մշակույթի ոչնչացումն է:

Իսկ ազգային եկեղեցին, կարծում եմ, բոլորն են համաձայն, դարերի ընթացքում տվյալ ազգի, գիտության, մշակույթի, ազգային կրթության, պետականության կրողն ու բազմապատկողն է:

Հիմա ամենահետաքրքիրը, ինչու՞ է հարվածը հասցվում ազգաին եկեղեցուն նույն ազգի ներկայացուցիչբերի ձեռքով: Որովհետև եթե դա լինում է օտար՝ դրսի ուժերի ձեռքով, ապա առաջանում է պարադոքս` դրան ընդդիմանում են բոլորը` տվյալ ազգի հավատացողն ու անհավատը:

Իսկ եթե դա լինում է նույն ազգի ներկայացուցիչների ձեռքերով, ապա դարձկալ պարադոքս է՝ առաջանում է ո՛չ թե դիմակայություն, այլ բանավեճ ու կասկած:

Թշնամու նպատակն էլ հենց դա է, ներսում առաջացնել կասկած ու բանավեճ: Օրինակ, եթե մեր ազգի թշնամին քրիստոնեությունն ու հայ եկեղեցին է ապա էլ ինչների՞ս է պետք Դադիվանքի համար պայքարել կամ «նահատակվել» կարող ենք հանգիտ զիջել, չնայած, որ այն Արցախի այժմեան սահմանից ընդհամենը 2 կմ էր հեռու:

Արմեն ԵՐԱՆՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ