Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հողը վառվելու է նրանց ոտքերի տակ. Պետրոս Մակեյան

Հողը վառվելու է նրանց ոտքերի տակ. Պետրոս Մակեյան
29.10.2022 | 08:37

Հետևելով վերջին օրերին իշխանությունների «գործողություններին», մասնավորապես՝ անցանկալի անձանց ընդլայնվող ցուցակին, տպավորություն է ձևավորվում, որ այդ ցուցակում հայտնվել են նրանք, որոնք քննադատում են օրվա իշխանություններին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին, առանց հաշվի առնելու այդ մարդկանց հայանպաստ գործունեությունը. մասնավորապես՝ Կոնստանտին Զատուլինը Նիկոլին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում, ինչը փաստացի հանդիսացել է անցանկալի անձ հայտարարելու հիմք: Ըստ իշխանությունների՝ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» մասով ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։


Հարց է առաջանում՝ իսկ որ ստորագրված փաստաթղթով Նիկոլն առանց կրակոցների հանձնեց Քարվաճառը, Բերձորը, Լաչինի միջանցքն ու մնացած ազատագրված տարածքները, իսկ հիմա նախապատրաստվում են հանձնել Արցախը, որի մասին, եթե նախկինում հասկացնում էին, վերջերս բարձրաձայնեցին էդիկաղաջանյանները, որոնց հիմնական արժեհամակարգն ամեն գնով իշխանությունը պահելն ու պարգևավճարների և տարատեսակ կոռուպցիոն մեխանիզմներով ցոփ ու շվայտ կյանք վարելն է։ Իշխանությունները շատ զգայուն են իրենց չունեցած արժանապատվության հարցում, սակայն իրենց անգործության, անկարողության, հաճախ հանցավոր գործելաոճով երկիրը վերածել են դժոխքի, հողին են հավասարեցրել ազգային արժանապատվությունը՝ ժողովրդին հասցնելով մի վիճակի, որը հավասարազոր է կոմայի մեջ հայտնված մարդու վիճակին։

Համոզված եմ, որ շատ շուտով ժողովուրդը դուրս կգա այդ վիճակից, իսկ ՔՊ-ականներն ու բոլոր նրանք, որոնք պատասխանատու են ստեղծված վիճակի համար, արևի տակ տեղ չեն ունենալու, և հողը վառվելու է նրանց ոտքերի տակ։

Դիտվել է՝ 16315

Մեկնաբանություններ