Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Նիկոլական ընտրակեղծիքներ

Նիկոլական ընտրակեղծիքներ
01.07.2024 | 15:22

Նիկոլ Փաշինյանը ստում է՝ հայտարարելով, որ ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտությունն արդեն պատմական ժանրին է վերագրված։ Ընտրակեղծիքն իր ձևն է փոխել։ Այն դարձել է ցինիկ ու «հեղափոխական»։

Նախ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք ամբողջությամբ օգտագործվում է վարչական ռեսուրսը, ինչը նախկիններն էլ էին անում։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին առերևույթ չկա ընտրակաշառք, ինչը կար նախկինների օրոք, բայց հսկայական գումարներ են օգտագործվում, որոնց ծագումը ապօրինի է։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դա արձանագրվեց․ ՔՊԿ-ն ապօրինի ձևով էր համալրել իր նախընտրական հիմնադրամը հսկայական գումարներով։ Այդ ամենն արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։

«Տասովշիկների» մասով․ դրանց ծառայություններից նիկոլենք չեն հրաժարվել։ ՀՀԿ-ական բազմաթիվ «տասովշիկներ» 2018-ից հետո դարձել են ՔՊԿ-ական։

Նիկոլենց օրոք ընտրակեղծիքի նոր տեսակ է մտել՝ հետընտրականը։ Ըստ այդմ՝ ընտրողների տված քվեները խմբագրվում ու վերանայվում են ընտրություններից հետո։ Դա հատկապես երևաց ՏԻՄ ընտրություններում։ Մարդիկ քվեարկում են ոչ ՔՊԿ-ական ուժի օգտին, բայց ընտրություններից հետո այդ ուժի ներկայացուցիչներին կա՛մ կալանավորում են, կա՛մ կաշառում ու գնում։

Այդպես եղավ Վանաձորում, Ալավերդիում, Գյումրիում և մյուս համայնքներում։ ՔՊԿ-ն չստացավ մեծամասնություն, բայց ստվերային գործարքի կամ ապօրինի հետապնդման արդյունքում վերցրեց իշխանությունը, ինչն ընտրողի տված քվեի բռնաբարություն է։

Վերջին օրինակը Երևանի ավագանու ընտրությունն է։ Մայրաքաղաքում ՔՊԿ-ն ունի փոքրամասնություն և անգամ իր քույր կառույցի հետ չունի ավագանու կեսից ավելի ձայներ, բայց քաղաքապետի պաշտոնին մնաց ՔՊԿ-ականը, քանզի «անասնագողություն» տեղի ունեցավ, և ընդդիմադիր բառապաշարով քվե ստացած ուժերից մեկը գործարքի գնաց նիկոլենց հետ։ Զուտ ֆորմալ առումով օրենքը չխախտվեց, բայց ակնհայտ է, որ գռեհիկ առևտրի արդյունքում բռնաբարվեց երևանցու քվեն, որը հստակ տվել էր իշխանափոխության «մեսիջ»։ Ու չնայած այս ամենին, Երևանի ընտրության գլխավոր արդյունքներից մեկն այն էր, որ գործնականում ապացուցվեց, որ Նիկոլ Փաշինյանն այլևս փոքրամասնության ներկայացուցիչ է։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրակեղծիքը դարձել է հետընտրական։ Նախընտրական ու բուն ընտրական մասշտաբային կեղծիքներից նա առայժմ ձեռնպահ է մնացել հանգամանքների բերումով։ Հենց դրա կարիքն ունենա, այդ քայլին էլ կգնա, բայց դա արդեն իր համար կդառնա «գերեզմանոցային»։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ

���������/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ