«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կապկի ջրծաղիկն արդեն դուրս է եկել Աֆրիկայի սահմաններից, իսկ Երևանում այսքան օտարերկրացի կա…

Կապկի ջրծաղիկն արդեն դուրս է եկել Աֆրիկայի սահմաններից, իսկ Երևանում այսքան օտարերկրացի կա…
17.08.2024 | 13:14

Հնարավոր հարյուրավոր կամ հազարավոր զոհերի, մարդկանց առողջությանը և Հայաստանի տնտեսությանը հասցված ահռելի վնասի դեպքում, ինչպես դա եղավ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության մեծ տարածվածության ժամանակ, պատասխանատուն դարձյալ Նիկոլն է լինելու իր ոհմակի հետ միասին՝ իրենց հանցավոր անգործությամբ, բնակչության վարակվածությամբ հայտնի պետություններից օտարերկրացիների մուտքը չարգելելով կամ չսահմանափակելով:

Հիմա վտանգն ավելի մեծ է, քան 2019- 2020 թվականներին, որովհետև Նիկոլն իր արևմտյան կուրատորների, խորհրդատուների, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ միասին նպատակ է դրել և իրականացնում է Հայաստանի ժողովրդագրական կազմի մեծ այլափոխում: Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այստեղ տևական բնակություն հաստատած օտարերկրացիների՝ նույնիսկ խմբերով շրջող, հանրային տրանսպորտով երթևեկող:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ հաստատել է Շվեդիայում կապկի ջրծաղիկի վիրուսի նոր շտամով՝

«clade ib»- ով վարակման առաջին դեպքը: Դրանից մեկ օր առաջ ԱՀԿ- ն այս հիվանդությունը հայտարարել էր արտակարգ իրավիճակ համաշխարհային հանրային առողջապահության ոլորտում:

Ըստ «Reuters» լրատվական գործակալության, Շվեդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ հիվանդը վարակվել է Աֆրիկայում գտնվելու ընթացքում և այժմ բուժում է ստանում:

Հանրային առողջության փորձագետ, Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Լոուրենս Գոստին Շվեդիայում գրանցված դեպքի կապակցությամբ հայտարարել է. «Եվրոպական մայրցամաքում առաջին դեպքի հայտնվելը կարող է առաջացնել կապիկի ջրծաղիկի արագ տարածումն ամբողջ աշխարհում: Շվեդիայի դեպքը, ամենայն հավանականությամբ, նշանակում է տասնյակ չբացահայտված դեպքեր Եվրոպայում»:

Տասնյակ կամ գուցե հարյուրավոր… Համենայն դեպս, դժվար է չհամաձայնել պրոֆեսորի արտահայտած վերոնշյալ կարծիքին:

Քեմբրիջի համալսարանից դոկտոր Բրայան Ֆերգյուսոնի կարծիքով վարակման դեպքերի թիվը կաճի աշխարհի նաև այլ մասերում, քանի որ այժմ չկան մեխանիզմներ, որոնք կարող են կանգնեցնել կապկի ջրծաղկի ներմուծված դեպքերը:

Կա՛ն: Ֆերգյուսոնը գլոբալիստների կարծիքն է արտահայտել և, հավանաբար, նրանցից կամ նրանց քաղաքականությունն իրագործողներից մեկն է: Լավագույն մեխանիզմը վարակման դեպքեր արձանագրած պետություններից անձանց մուտքի խիստ սահմանափակումն է սեփական երկիր ու, միաժամանակ, խիստ կարանտինի սահմանումը: Չի արվի սա, ուրեմն համաճարակը կվերածվի համավարակի, իսկ հետևանքը կլինեն բազմահազար զոհերը;

Այն բանից հետո, երբ հիվանդությունը դուրս եկավ Կոնգոյի Հանրապետությունից և տարածվեց հարևան երկրներ, ԱՀԿ- ն Աֆրիկայում կապկի ջրծաղկի բռնկումը օգոստոսի 14- ին հայտարարեց միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում (PHEIC): Ինչպես նշել է «Reuters»- ը, PHEIC- ն ԱՀԿ- ի տագնապի ամենաբարձր մակարդակն է:

«Reuters»- ի հրապարակման մեջ նշված է, որ 2023թ. հունվարից, ներկայիս բռնկման սկզբից ի վեր, միայն Կոնգոյում գրանցվել է վարակման 27 000 դեպք և ավելի քան 1100 մահ, հիմնականում երեխաների շրջանում:

ԱՀԿ- ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չորեքշաբթի օրը կապկի ջրծաղկի համաճարակը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

«Այսօր արտակարգ իրավիճակների կոմիտեն հավաքվեց և ինձ տեղեկացրեց, որ տեղի ունեցողը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակ է,- ասել է Գեբրեյեսուսը:- Ես ընդունել եմ այդ խորհուրդը»:

Դրանից մեկ օր առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը (CDC) արտակարգ դրություն էր հայտարարել առողջապահության ոլորտում՝ այս հիվանդության բռնկման պատճառով:

«Mpox- ը (monkey pox՝ կապկի ջրծաղկի նոր անվանումը) ներկայումս հատել է սահմանները և հարվածում է հազարավոր մարդկանց մեր մայրցամաքում»,- ասել է CDC- ի գլխավոր տնօրեն Ժան Կասենիան:

Կասենիան հստակեցրել է, որ «մարդկանց և ապրանքների տեղաշարժը» չի ընդհատվի։ Նրա խոսքով՝ ինքը եռակողմ համաձայնագիր է ստորագրել CDC- ի, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ապահովման և դրանց արձագանքման Եվրամիության կենտրոնի և պատվաստանյութեր արտադրող «Bavarian Nordic» ընկերության միջև՝ Աֆրիկայում 200 000 դեղաչափ պատվաստանյութերի գնման և արագ բաշխման վերաբերյալ: Բացի այդ, երկու շաբաթվա ընթացքում կհրապարակվի մայրցամաքի համատեղ արձագանքման պլանը՝ հիմնված ազգային ծրագրերի վրա:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը փաստորեն հույսը դրել է պատվաստումների վրա ու մտադիր չէ սահմանափակել նույնիսկ վարակի առավել մեծ տարածվածությամբ հայտնի աֆրիկյան պետություններում ու դրանց համապատասխան շրջաններում գոնե մարդկանց տեղաշարժը կամ, եթե չունի տվյալ լիազորությունը, այդ առաջարկով դիմել համապատասխան պետությունների գործադիր իշխանություններին, ինչի հետևանքները, կարծում ենք, մոտ ապագայում կզգան նաև աֆրիկյան աշխարհամասից դուրս գտնվող պետությունները:

«Կապկի ջրծաղկի նոր տարատեսակների արագ տարածումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասում, դրա հայտնաբերումը հարևան երկրներում և տարածման հնարավորությունը Աֆրիկայում ու նրա սահմաններից դուրս մեծ տագնապ են առաջացնում,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։- Ի հավելումն Աֆրիկայի այլ մասերում ջրծաղկի այլ տարատեսակների բռնկումներին, ակնհայտ է, որ դրանց դադարեցման և կյանքեր փրկելու համար անհրաժեշտ են համակարգված պատասխան միջոցառումներ»։

Նա նշել է, որ կազմակերպությունը մշակել է տարածաշրջանային ծրագիր, որը պահանջում է, նախնական գնահատմամբ, 15 մլն դոլար, որից 1,45 միլիոնը հատկացրել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հիմնադրամից, իսկ մնացած մասի ֆինանսավորումը խնդրում է դոնորներից:

Գեբրեյեսուսի խոսքով՝ 202 թ. կապկի ջրծաղիկի գրանցված դեպքերի թիվը զգալիորեն աճել է, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

«Clade Ib» շտամը վիրուսի փոփոխված տարբերակն է, հնարավոր է, արհեստականորեն փոփոխված, որը համաճարակ է առաջացրել 2022 թվականին։ Այն ավելի վարակիչ է, ախտահարույց ավելի մեծ կարողություն ունեցող և ավելի լավ է հարմարեցված վարակը մարդուց մարդուն փոխանցելու համար: Դրանից մահացությունը, ըստ հարավաֆրիկյան համաճարակաբանների, կազմում է 5 %, այսինքն՝ յուրաքնչյուր 100 հիվանդից միջինում 5- ը մահանում է:

Ըստ ԱՄՆ- ի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, «clade ib» շտամը սովորաբար հանգեցնում է հիվանդության ավելի ծանր ընթացքի և ունի մահացության ավելի բարձր մակարդակ, քան մինչ այդ հայտնի «clade II» շտամը:

2022 թ. ԱՀԿ- ն արդեն հայտարարել էր հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ՝ կապված վիրուսի «clade II» շտամով հարուցված կապկի ջրծաղկի բռնկման հետ։ Այդ բռնկումը հանգեցրել է վիրուսի դեռ միայն «clade II» շտամով վարակման ավելի քան 95 000 դեպքի 115 ոչ էնդեմիկ երկրներում, ուր վիրուսը թափանցել է աֆրիկյան այն պետություններից, որտեղ այն ի հայտ է եկել առաջին անգամ:

ԱՀԿ օգոստոսի 12- ի զեկույցի համաձայն, աշխարհում, ընդհանուր առմամբ, 2022 թ. հունվարից մինչև այս տարվա հունիս գրանցվել է կապկի ջրծաղկով վարակման 99 176 հաստատված դեպք:

Կապկի ջրծաղիկը վիրուսային հիվանդություն է։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թ.։ Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Աֆրիկայում, սակայն 2022 թ. մայիսին հիվանդության բռնկում է տեղի ունեցել այլ երկրներում։ Վարակման առաջին դեպքն այն ժամանակ գրանցվել էր Մեծ Բրիտանիայում, վարակվածը եկել էր Նիգերիայից։ Վարակը փոխանցվում է նաև մարդկանց միջև։ Նախնական ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային սպազմեր, մեջքի ցավ, ավշային հանգույցների այտուցվածություն, դող և ուժասպառություն: Հիվանդության առաջին դրսևորումները հայտնվում են դեմքին ցանի տեսքով, այնուհետև այն տարածվում է ամբողջ մարմնում, հայտնվում են թարախով բշտիկներ: Հիվանդությունը հատկապես վտանգավոր է թույլ իմունիտետ ունեցող մարդկանց, երեխաների և հղի կանանց համար, որոնք այն կարող են ծանր տանել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ