«Հուսալի խաղաղություն հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց տարածքների առևտրի»: Սա ասում է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Պարզ է և հասկանալի:
Այժմ փորձենք հասկանալ, թե խաղաղության վերաբերյալ ինչ կարծիք ունի Փաշինյան Նիկոլը:
«Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, բայց աշխատանքը շարունակվում է»:
«Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն»:
«Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին»:
«Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով»:
«Խաղաղության պայմանագրի նպատակը պատերազմի բացառումն է»:
«Խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ»:
Խաղաղության վերաբերյալ այս կարծիքները տարբեր ժամանակահատվածներում հայտնել է Փաշինյան Նիկոլը:
Մի կողմ թողնենք այն, որ կարծիքները հակասական, տարօրինակ և մանիպուլյատիվ բնույթ են կրում: Խնդիրն այն է, որ խաղաղության վերաբերյալ Փաշինյան Նիկոլի արտաբերած կարծիքներում չկա տարածքների վերաբերյալ որևէ միտք: Այլ կերպ ասած` ի տարբերություն Վլադիմիր Զելենսկու, Փաշինյան Նիկոլը խաղաղության հասնելու համար տարածքների առևտուրը չի բացառում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ