ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Այ՛ ախչի, 4 տարում որևէ բան հետ բերե՞լ եք բացի տալուց, որ հիմա կլկլում ես ինչ-որ սցենարների մասին

Այ՛ ախչի, 4 տարում որևէ բան հետ բերե՞լ եք բացի տալուց, որ հիմա կլկլում ես ինչ-որ սցենարների մասին
14.08.2024 | 08:54

Քայլիստկա Լուլուն կա՛մ անգրագետ է, կա՛մ էլ դիտավորյալ խաբում է մարդկանց, թե, իբր, եթե սահմանին սահմանապահ զորքեր են կանգնած, ապա դա ապահովագրում է մարդկանց պատերազմից, քանի որ սահմանապահները չեն կրակում և պատերազմ չեն վարում:

Ի գիտություն տգետ Լուլուի ասեմ, որ ի տարբերություն մեր սահմանապահների Ադրբեջանի սահմանապահ զորքերը և՛ կրակելու՛, և՛ հարձակվելու իրավունք ունեն և համարվում են ադրբեջանական բանակի «մի մասը»:

Այո՛, պաշտոնական Բաքուն շատ լավ գիտենալով մեր և նրանց սահմանապահների լիազորությունների տարբերությունը ՊԱՐՏԱԴՐԵՑ Նիկոլին հեռացնել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, սահմանից մեր բանակին, որը նույն իրավունքներն ունի ի՛նչ ազերի սահմանապահը և նրանց փոխարինեց կրակելու իրավունք չունեցող «անատամ» հայ սահմանապահներով:

Ինչ վերաբերվում է ընդդիմության և Նիկոլի դավաճանախմբի միջև գոյություն ունեցող կապերին, չեմ զարմանում, եթե դրանք լինեն, բայց լավ կլիներ այդ մասին բարձրաձայնող Լուլուն մի օրինակ բերեր, որ մուտիլովշչիցայի կարծիք չստեղծվեր նրա մասին:

Ինչ վերաբերվում է Լուլուի խրոխտ հայտարարությանը, որ նրանք բոլոր սցենարներին պատրաստ են և խաղաղության օրակարգին հավատարիմ են և չեն շեղվելու այդ օրակարգից և տանելու են տարածաշրջանը խաղաղության, ապա այս անասնական մտքից ավելի զավեշտալի բան սրանցից լսել հնարավոր չէր:

ԼուլՅու՛, ձեր դավաճանական թիմը միայն մեկ սցենարի է պատրաստ՝ տա՜լ-տա՜լ-տա՜լ Ադրբեջանին այն ամենը, ինչ հնարավոր է:

Լուլու՛, կապիտուլյանտ ոչնչությունները չեն կարող հավասարը հավասարին բանակցել իրենց հաղթածի հետ:

Այ՛ ախչի, 4 տարում որևէ բան հետ բերե՞լ եք բացի տալուց, որ հիմա կլկլում ես ինչ-որ սցենարների մասին:

ԼուլՅու՛, Ադրբեջանը թքած ունի ձեր խաղաղության օրակարգի վրա էլ, ձեր վրա էլ ու ինքը իր ուզածը ստանալով և իր ուզածին հասնելով է այդ «խաղաղությանը» հասնում, որը մեզ համար նորանոր կորուստներ, նսեմացումներ և նվաստացումներ է բերում ու բերելու:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 219

Մեկնաբանություններ