Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մշտապես ուշադրության կենտրոնում պահենք այս էջը

Մշտապես ուշադրության կենտրոնում պահենք այս էջը
30.01.2024 | 09:15

Որևէ ազգի մշակութային ժառանգությունը ոչնչացնելը կամ դրա յուրացման իսկ փորձը ևս ցեղասպանության բաղադրիչ է։

Սա ամրագրված է միջազգային իրավունքի նորմերում։

Թշնամին Արցախում մնացած մեր պատմա-մշակութային հուշարձանները (որոնք համաքրիստոնեական ժառանգություն են) թիրախ դարձնելուց, դրանց պատմությունը նենգափոխելուց հետո խեղաթյուրում է նաև Հայաստանի մշակութային կոթողների պատմությունը։ Արդեն հերթը հասել է Հաղարծին վանական համալիրին։ Մեզ նաև այսպես ` մեր պատմությունը մեզնից գողանալով են ջնջում աշխարհի գենետիկ ու քաղաքակրթական քարտեզից։

Եվ թշնամու քարոզչական այս դաշտի դեմ պայքար տանելու համար ստեղծվել է ևս մեկ կառույց։

Մեկ տարի էլ չկա, որ մի խումբ նվիրյալների ջանքերով ստեղծվել է «Հայքի Մշակույթի Օմբուդսմենի» գրասենյակը ` Արթուր Գևորգյանի և Հովիկ Ավանեսովի շնորհիվ։

Այս նվիրական ձեռնարկին ու կատարվող աշխատանքներին առաջիկայում անդրադառնալու եմ։

Սակայն հիմա հարկ եմ համարում նշել , որ գրասենյակի աշխատանքների կողքին լինելը մեր իսկ խնդիրը պետք է լինի, որպեսզի այն դառնա Արցախի ձայնը միջազգային հարթակներում։

Եվ շատ տեղին կլիներ, եթե մեր ակադեմիական շրջանակները, որտեղ ունենք բազում նվիրյալ գիտնականներ, իրենց աշխատանքներում ընդգրկեն նաև այս հայրենանվեր մարդկանց թիմին, որպեսզի թշնամուն այս հարթության վրա հակահարված տալը լինի առավել միասնական։

Մշտապես ուշադրության կենտրոնում պահենք այս էջը և անենք հնարավոր ամեն ինչ, որ տարբեր լեզուներով թարգմանվեն բոլոր նյութերը և գտնեն թիրախային հասցեատերերին, որն է միջազգային լսարարանը։

Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of Hayk

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5150

Մեկնաբանություններ