26.10.2013|
12:31
Ես չեմ ուզում հավատալ, որ Հայոց աշխարհում բարոյականության, արժանապատվության, ազնվության, մարդասիրության ավելի մեծ դեֆիցիտ է եղել երբևէ։ Արժեքների համատարած արժեզրկում, արդարության, օրինականության զանգվածային անտեսում ու արհամարհում։ Այսպիսի հասարակական-քաղաքական ճենճահոտում, աղտոտված, թունավորված մթնոլորտում, ցավոք, բոլորը չեն կարողանում պարզապես Մարդ մնալ։