07.12.2013|
14:30
25 տարին դարի մեկ քառորդն է՝ մի ամբողջ կյանք: 25 տարում պետություններ են կայանում ու զարգանում, քաղաքներ եւ գյուղեր են կառուցվում ու ծաղկում: 25 տարում նյութական կորուստներ են վերականգնվում, վերքեր են ամոքվում: 25 տարում կյանքը շարժվում է, հիմնավորապես փոխում իր հունն ու ընթացքը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանում փոխվեց 5 ղեկավար` Կենտկոմի 2 առաջին քարտուղար ու 3 նախագահ, 14 վարչապետ, եսիմ ինչքան նախարարներ, մարզպետներ, քաղաքապետներ: Իրար ետեւից եկան, գնացին, որոշները մինչ օրս էլ մնում են՝ որպես թանգարանային նմուշ: Իր տեղում մնում է նաեւ աղետի գոտին` այս հասկացության բառացի, նյութական, հոգեբանական ու փոխաբերական իմաստներով: