Հաղթանակը ծանր է տրվում, Եռաբլուրը, ցավոք, մեծացնում է իր տարածքները, բայց 50,100, 1000 տարի հետո էլ հիշվելու է հաղթանակը ու նրանք, որ կյանքը տվեցին հաղթանակի համար:
Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է։
«Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ, զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»», - գրել է Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 2-ի երեկոյի դրությամբ Հայաստանի պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե չդիտարկվեն հոկտեմբերի 1-ի լույս երկուսի գիշերվա դեպքերը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր:
Այս օրը բեկումնային էր դիվանագիտական առումով։ Մեր պրոակտիվության շնորհիվ թուրքական մասնակցությունը պատերազմում և թրքամետ վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին միջազգային մամուլի և հիմնական ուժային կենտրոնների կողմից։
Տպավորություն ունեմ, որ Ալիևին այլևս չի հետաքրքրում իր ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի անհամար կորուստը։ Ինքը գնում է վա բանկ, որովհետև եթե որևէ լուրջ ձեռքբերում չունեցավ, դա կլինի ոչ միայն ալիևների 30- ամյա կառավարման, այլև գերդաստանի վերջը։
Որոշ շրջանակների կողմից, բավականին հետևողականորեն թիրախավորվում են դրսի լրատվամիջոցների հետ համագործակցող, ըստ որում երկար տարիներ համագործակցող մեր թղթակիցները՝ նրանց դեմ վարկաբեկիչ բնույթի ու ստահոդ «պիտակումներ» տարածելու միջոցով:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: