ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ամերիկայի Միացյալ Նահանգներ. 1936 թվական»

«Ամերիկայի Միացյալ Նահանգներ. 1936 թվական»
22.07.2023 | 12:49

Պարզվեց, որ ամերիկյան գրող Էսնեստ Հեմինգուեյը, որի «Ֆիեստա» գիրքը վերջերս տպագրվեց Սովետական Միությունում և մեծ խոսակցություն առաջացրեց սովետական գրական շրջանակներում, Նյու-Յորքում է գտնվում հենց մեր այնտեղ եղած օրերին:

Հեմինգուեյը մի վիթխարի բեղավոր մարդ էր՝ արևից պլոկված քթով: Նա հագին ուներ ֆլանելե շալվար, բրդե ժիլետ, որը չէր կոճկվում հուժկու կրծքի վրա, և բոբիկ ոտքերին՝ տնային մաշիկներ:

Բոլորս միասին կանգնել էինք հյուրանոցի համարում, ուր ապրում էր Հեմինգուեյը և զբաղված էինք սովորական ամերիկյան գործով. ձեռքներիս բռնել էինք սառցախառն վիսկիով բարձր ու լայն ըմպանակներ:

Խոսք բացվեց Ֆլորիդայի մասին, և Հեմինգուեյն անմիջապես անցավ, ըստ երևույթին, իր սիրած թեմային:

-Երբ ձեր ավտոմոբիլային ուղևորությունը կատարելիս կլինեք, անպայման եկեք ինձ մոտ՝ Քի-Ուեստ, ձուկ կորսանք այնտեղ:

Եվ նա ձեռքերով ցույց տվեց, թե ինչ չափի ձկներ են որսվում Քի-Ուեստում, այսինքն նա իր ձեռքերը որքան կարող էր լայն տարածեց, ինչպես անում է ամեն մի ձկնորս:

Մենք տագնապով նայեցինք միմյանց և խոստացանք ինչ գնով էլ ուզում է լինի այցելել Քի-Ուեստ, որպեսզի ձուկ բռնենք և լրջորեն, և ոչ ոտքի վրա, խոսենք գրականությունից:

Մենք անխոհեմ լավատես էինք, որովհետև եթե կատարեինք մեր բոլոր խոստումները, Մոսկվա կվերադառնայինք 1940 թվականից ոչ շուտ:

Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով. «Միհարկանի Ամերիկան»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից



Դիտվել է՝ 6292

Մեկնաբանություններ