ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Էր Ռիադում անցկացված ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, շեշտելով, որ Ռուսաստանը պատրաստ է ՈՒկրաինայի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի հրաժարվել Եվրոպայի կամ ՈՒկրաինայի հետ երկխոսությունից։ Եվրոպացիներն իրենք են դադարեցրել շփումները Մոսկվայի հետ, իսկ Կիևն իրեն նույնիսկ արգելել է բանակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Պուտինը։                
 

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել
08.02.2024 | 23:52

Ալիևն ու ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում:

Էս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել:

Էլ չեմ զարմանա, որ մի օր էլ Արցախի շղթայված ղեկավարներին վանդակի մեջ առած բերեն Ստեփանակերտի հրապարակ:

Մեզ պատուհասած էս ստորացումը մի անուն ունի՝ Ազգակործան պատուհաս, որը դաջվել է բոլորիս, պետության ճակատին, որովհետև մենք նրան հեռացնելու արժանապատվություն չունենք:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ