Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մայիս ամսին ապրլյանին մասնակցածն այսուհետ ասպետ է

Մայիս ամսին ապրլյանին մասնակցածն այսուհետ ասպետ է
02.11.2023 | 06:58

Վերջերս Սամոդուռ մանյակն արժանացավ Վատիկանի բարձրագույն պարգևներից մեկին՝ Պիոս 9-րդի Ասպետական Մեծ Խաչ շքանշանին։ Սամոդուռն արդեն ասպետ է։

Մայիս ամսին ապրլյանին մասնակցածն այսուհետ ասպետ է։ 18-20 տարեկան հազարավոր տղաներին սպանել տված ղախպի տղեն դարձավ ասպետ, գրողը տանի։

Հարկ է հիշեցնել, որ 1933 թվականի գարնանը Վատիկանը Հիտլերի կառավարության հետ կնքեց կոնկորդատ։ Դրանով առաջին անգամ Հիտլերի ռեժիմը ճանաչվում էր միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ հինգ տարի անց Times-ում պիտի տպագրվեր Չերչիլի բաց նամակը Հիտլերին.

«... եթե Անգլիան կունենա ազգային այնպիսի ողբերգություն, ինչպիսին ունեցավ Գերմանիան 1918-ին, ես Աստծուն կաղոթեմ մեզ ուղարկվել այնպիսի առաջնորդ, որն ունի ձեզ նման կամք և ոգի»։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ