Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Թող գնան բուռըմ հող ուտեն

Թող գնան բուռըմ հող ուտեն
14.10.2023 | 20:24

Մարդ բռնող, մարդկանց գլխին սարքող, բանտերում մարդկանց խոշտանգող միլիցեքից մեկի հերը, ըստ շրջանառվող լուրերի, Կոտայքի թեմի առաջնորդն է:

Լրագրողներն այդ եպիսկոպոսի բճին հարցնում են իր հոր անունը, ասում է՝ չեմ ասի:

Արարատյան թեմի առաջնորդն ի պաշտոնե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, փոխանորդը՝ Կճոյանն է: Երեկ այդ անձնավորությունը ծռմռվում էր մեկի դեմը, ով իրականացրել է պետական մասշտաբի մեծագույն հանցագործություն: Ով դիտավորյալ վարել է մի քաղաքականություն, ինչը հանգեցրել է հազարովոր տղաների մահվան:

Սրանք սովորական մարդկային ճշմարտության, սոլիդարության, հետ կապ չունեցող այրեր են:

Թող գնան բուռըմ հող ուտեն: Սրանց նմանների պատճառով է նաև, որ հարյուր հազարավոր հայեր դարձել են աղանդավորներ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3992

Մեկնաբանություններ