Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Աղմուկի մեջ որսալ ռացիոնալ հատիկը

Աղմուկի մեջ որսալ ռացիոնալ հատիկը
12.10.2023 | 20:34

Հանցավոր անհեթեթություն է տոկուն ու համառ արցախցուն պարտություն վերագրելը։

Թեկուզ և մասշտաբային գնահատմամբ։

Արցախի անկախությունը հռչակելը ֆիկտիվ ամուսնություն գրանցելու պես մի բան էր, որպես կանոն տարբեր հետին նպատակներ հետապնդելու համար։

Այդ «տարբերակի» սնանկությունն ակնհայտ էր հենց հռչակելու պահին՝ ֆիկտիվ գործարքների անատոմիային ծանոթ ցանկացած մեկի համար։

Այլ բան, որ շահագրգիռ դերակատարներին այդ դերն այնքան դուր եկավ, որ իրենց անխոհեմ վարքագծով բազում առիթներ տվեցին այսպիսի մեղադրանքների համար։

Մասնավորապես, Արցախի գաճաճ տիրակալները, երբեք դուրս չգալով իրենց «խորամանկ» վերադասների արատավոր օրակարգից, ինքնուրույն որոշում կայացնող ղեկավարների պատրանք ստեղծեցին։

Այսքանից հետո, դրանց համատեղ խաղերի բեռն իր ուսերին կրած, իսկ հիմա նաև ուժգին հարվածն իր գլխին ընդունած ժողովուրդը թույլ է տալիս նրանց շարունակել օտարի թելադրած կործանարար խաղը։

Անհնարինության աստիճան տուժած ժողովուրդը թույլ է տալիս նրանցնց իրեն շեղել ազգային բոլոր ռեսուրսների արագ ու արդյունավետ համախմբման անհրաժեշտության գլխավոր խնդրից։

Ելքը մեկն է. ուշադիր լսել բոլորին ու ապակողմնորոշող թվացյալ աղմուկի մեջ որսալ ռացիոնալ հատիկը։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ