ՈՒժեղ ու խայտառակ պետական գործիչ մարուքյան էդմոնն ասԸմ ա, թե Հայաստանը պիտի շտկի հարաբերությունները Ռուսաստանի հետ և մտնի ԲՐԻԿՍ:
Կարծես Հայաստանն է որոշում, ուր մտնի: Տո մարուքյան էդմոն, Հայաստանն ի՞նչ է, որ ԲՐԻԿՍ մտնի, ո՞վ է որոշողը՝ մտնո՞ղը, թե՞ մտցնողը:
Էլ զիբիլ չկա աշխարհում, Պուտինն ու Սին Նոր Հայաստանն են մտցնելու՞, երբ նրանք հնարավորություն ունեն հրավիրել նորմալ երկրներ՝ ոչ ամերիկյան ֆիլիալներ, ամերիկյան գործակալական ցանցերով չղեկավարվող:
Բայց նման բան լսելը մեկից, ում անիմաստ կյանքի նպատակը եղել է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, կրկնակի զզվելի է: Կեղծարար գրանտակերը հիմա էլ խոսում է ԲՐԻԿՍ-ից:
Բայց մեղավորը մարուքյան էդմոնը չէ՝ մեղավորը դրան բուծողն է, որի խելքն ու ճաշակը, ավաղ, ավելի նորմալ մարդ չճարեցին և կանգ առան մի բութ միջակության վրա:
Կարծես չկային Հայաստանում մարդիկ, որոնք գոնե բարոյականության ինչ-որ չնչին հատկանիշներով էին օժտված, և ստիպված մարուքյան էդմոնին սարքեցին լուսավոր էդմոն՝ Լուսավոր Հայաստան կերտելու խայտառակ ապուշ հեռանկարով:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ