Տավուշի մարզում Նիկոլը հանձնեց Հայաստանի տարածքները և քանդեց պաշտպանական գիծը, այն անվանելով սահմանազատում և սահմանագծում, որն իրականում Ադրբեջանի հերթական շանտաժ֊պահանջը կատարել էր նշանակում:
Ընթացքում էլ մարդկանց համոզում էին, որ այդ գործողության շնորհիվ Հայաստանին է վերադարձվել 25 հեկտար տարածք, որը հետագայում պարզվեց, որ նիկոլական էժանագին կեղծիք է:
Տեսնելով, որ հանրության մի ինչ-որ մաս շատ լավ հասկանում է Նիկոլի դավաճանության սարսափելի չափերը նիկոլականները սկսեցին խաբել Տավուշի որոշ գյուղերի բնակիչների, օրինակ, բերքաբերցիներին, թե իբր սահմանազատման երկրորդ փուլում Բերքաբերին կվերադարձվի դեռ
20-րդ դարի 90-ականների սկզբին ազերիների կողմից օկուպացված 800 հեկտար տարածքը:
Իրականում, բերքաբերցիներն իրենց սեփական ծոծրակները կտեսնեն, բայց այդ 800 հեկտարը երբեք Նիկոլը չի վերադարձնի:
Բերքաբերն ավելի շուտ Նիկոլը կդարձնի Կըզըլհաջիլի, քան մի միլիմետր տարածք հետ կստանա:
Նա բոլորին խաբելու է և Բաքվին տալու է նույնիսկ ավելին, քան Ալիևը պահանջում է:
Նիկոլ հանդուրժող ժողովուրդը պետականություն ունենալ չի կարող:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ