ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ե­թե չլի­ներ Փե­լե­շ­յա­նը, կար­ծում եմ, դեռևս գտած չէի լի­նի կի­նո­յում իմ ու­ղին»

«Ե­թե չլի­ներ Փե­լե­շ­յա­նը, կար­ծում եմ, դեռևս գտած չէի լի­նի կի­նո­յում իմ ու­ղին»
04.12.2020 | 01:14

Սա­րա­տո­վում հոկ­տեմ­բե­րի 4-ից նո­յեմ­բե­րի 8-ը անց­կաց­վող «Գա­գա­րին.Դոկ» (Гагарин.doc) կի­նո­փա­ռա­տո­նում ՄԱ­ՆԵԻ (ՄԱ­ՆԵ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ) «Ճա­յը» էքս­պե­րի­մեն­տալ ֆիլմն ար­ժա­նա­ցել է «Լա­վա­գույն ֆիլմ» մր­ցա­նա­կի։ Ե­րի­տա­սարդ ռե­ժի­սո­րի հետ մեր զրույ­ցը պա­տե­րազ­մի, հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի ու կի­նո­յի մա­սին է։


-Մա­նե, ա­միս­ներ ա­ռաջ մեր զրույ­ցի թե­ման հա­մա­վա­րակն էր։ Վտանգ­ված էր մարդ­կա­յին կյան­քը։ ՈՒ­շի ու­շով հետևում էինք հի­վան­դու­թյան տա­րած­ման ու մա­հա­ցու­թյան ցու­ցա­նիշ­նե­րին։ Պա­տե­րազ­մը միան­գա­մից երկ­րորդ պլան մղեց համա­վա­րա­կի սար­սա­փը։ Ի՞նչ ծրագ­րեր ու­նեիք, որ գու­ցե ա­նա­վարտ էին մնա­ցել հա­մա­վա­րա­կի հետևան­քով, և ի՞նչ փո­խեց Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում պա­տե­րազ­մը։
-Թե՛ հա­մա­վա­րա­կը, թե՛ պա­տե­րազ­մը, ի­հար­կե, փո­խե­ցին մեր կյան­քը։ Հա­մա­վա­րակն ինձ շատ մտ­քեր տվեց, ո­րոնք օգ­տա­գոր­ծում եմ բժշ­կա­կան թե­մա­յով իմ վա­վե­րագ­րա­կան նոր ֆիլ­մում: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ չեմ ստեղ­ծա­գոր­ծել, այն պատ­ճա­ռով, որ պար­զա­պես անհ­նար էր մտա­ծել ու­րիշ բա­նի մա­սին: Պա­տե­րազ­մը դեռ չի էլ ա­վարտ­վել։ Մենք բո­լորս ստա­ցել և շա­րու­նա­կում ենք ստա­նալ հո­գե­բա­նա­կան հար­ված­ներ: Ինչ-ինչ փու­լեր պետք է անց­նենք՝ ա­պա­քին­վե­լու հա­մար։
-Ի՞նչ հետք է թո­ղել այս ա­մե­նը Ձեր ձե­ռագ­րի, մտա­ծո­ղու­թյան վրա։ Ինչ­պի­սի՞ն են լի­նե­լու ֆիլ­մե­րը, որ ստեղ­ծե­լու եք։ Կա՞ն ար­դեն մտ­քեր, «էս­քիզ­ներ»։
-Կար­ծում եմ՝ անհ­նար է այս պա­հին բա­ռե­րով նկա­րագ­րել պա­տե­րազ­մի թո­ղած ազ­դե­ցու­թյու­նը։ Երևի թե ա­վե­լի ող­ջա­միտ եմ դար­ձել, կա­ռու­ցո­ղա­կան, ա­վե­լի ի­րա­տե­սո­րեն ու սթափ եմ մտա­ծում վաղ­վա մա­սին: Ֆիլ­մը, ո­րը նկա­րա­հա­նում եմ, բժշ­կա­կան թե­մա­յով է, դեպ­քե­րը տե­ղի են ու­նե­նում վի­րա­հա­տա­րան­նե­րում։ Դա նույն­պես մի մեծ պա­տե­րազմ է. մար­դիկ պայ­քա­րում են ապ­րե­լու հա­մար, ֆիլ­մում շատ զու­գա­հեռ­ներ կան այս օ­րե­րի հետ։ Ես փոր­ձում եմ չծան­րաց­նել ա­ռանց այն էլ ծանր թե­մա­նե­րը: Հու­սով եմ՝ լու­սա­վոր գա­ղա­փա­րով այս ֆիլ­մը ե­կող տա­րի կհանձ­նեմ հան­դի­սա­տե­սի դա­տին։
-Չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին՝ ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ ու­նեք, մաս­նակ­ցել եք մեծ թվով մր­ցույթ­նե­րի, փա­ռա­տո­նե­րի, ար­ժա­նա­ցել մր­ցա­նակ­նե­րի։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­ջո­ղու­թյուն­ներն ու ստեղծ­վե­լիք ֆիլ­մե­րը ի՞նչ կերպ եք ծա­ռա­յեց­նե­լու ի շահ հայ­րե­նի­քի։
-Կար­ծում եմ՝ պետք է շա­րու­նա­կեմ իմ ա­ռա­քե­լու­թյու­նը՝ տար­բեր եր­կր­նե­րի տար­բեր կի­նո­փա­ռա­տո­նե­րում հն­չեց­նե­լով Հա­յաս­տա­նի ա­նու­նը: Դա այն է, ինչ ես կա­րող եմ ա­նել։ Նույ­նը ա­րել եմ պա­տե­րազ­մի օ­րե­րին. մր­ցա­նակ­նե­րի ար­ժա­նա­ցա, սա­կայն դժ­վար էր ժպ­տա­լը դրանք ստա­նա­լիս, և հարկ չեմ հա­մա­րել բարձ­րա­ձայ­նել դրանց մա­սին։ Ե­թե չլի­նեն նոր ֆորս մա­ժոր­ներ, պետք է փոր­ձենք ա­ռաջ շարժ­վել՝ չմո­ռա­նա­լով ա­ջակ­ցել ի­րար։ Յու­րա­քան­չյուրս իր ո­լոր­տում (ե­թե կա­րող է` նաև ո­լոր­տից դուրս) պետք է լա­վա­գույնս աշ­խա­տի ու կա­ռու­ցի եր­կի­րը: Պետք է գի­տակ­ցենք, որ պա­տաս­խա­նա­տու ենք մեր երկ­րի ա­պա­գա­յի հա­մար։
-Սա­րա­տո­վյան փա­ռա­տո­նում ստա­ցած մր­ցա­նա­կի մա­սին մի փոքր կպատ­մե՞ք։
-«Գա­գա­րին.Դոկ» կի­նո­փա­ռա­տո­նում «Ճա­յը» ֆիլ­մի հա­մար ար­ժա­նա­ցա «Լա­վա­գույն ֆիլմ» մր­ցա­նա­կի՝ «Կոս­մոս» ան­վա­նա­կար­գում: Իս­կա­պես շատ հպարտ եմ այս մր­ցա­նա­կի հա­մար: Կո­րո­նա­վի­րու­սը տար­վա ըն­թաց­քում միայն ճա­նա­պար­հոր­դե­լուն է խան­գա­րել, սա­կայն բո­լոր փա­ռա­տո­նե­րը ի­րա­կա­նա­ցել են, կա­րո­ղա­ցել եմ ներ­կա­յաց­նել ֆիլ­մերս ու հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել։
-Մր­ցա­նա­կը հանձ­նե­լիս կի­նո­գետ Ա­լե­սյա Տուր­կի­նան ա­սաց, որ պրո­ֆե­սիո­նալ լի­նե­լուց բա­ցի, ֆիլ­մը մար­դա­սի­րա­կան է, նաև կար­ծիք հայտ­նեց, որ շա­րու­նա­կում եք Փե­լե­շյա­նին։ Հա­մա­մի՞տ եք։
-Ե­թե չլի­ներ Փե­լե­շյա­նը, կար­ծում եմ, դեռևս գտած չէի լի­նի կի­նո­յում իմ ու­ղին: Ոչ միայն հա­մա­միտ եմ, այլև շատ եր­ջա­նիկ, որ իմ ո­գեշն­չու­մը Փե­լե­շյա­նից զգում են կի­նո­գետ­նե­րը։


Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • Դրվագ «Гагарин.doc» ֆիլմից
Դիտվել է՝ 82215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ