Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան սկսված է

Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան սկսված է
18.01.2024 | 19:34

Երևանն այլևս անճանաչելի քաղաք է դարձել:

Քաղաքում շրջելով բնազդով նույնիսկ զգում ես հայկականության օտարումը, վանող շունչը, որը երևանյան չէ, այլ թերևս քաղքենի մեգապոլիս է հիշեցնում։

Այն, որ Երևանը վերածվել է մոլախաղային բարդելի՝ տեսանելի է անգամ փակ աչքերով։ Փորձեք վիզուալ կերպով շրջանցել բոլոր այդ գովազդային վահանակները և կտեսնեք, որ դա անհնար է։ Միևնույն է բոլոր կողմերից պաշարված եք տեսողական դիվերսիայով և տեռորով։ Երկկողմանի կրակահերթի պես գնդակոծվում է մարդկային միտքը։

Արձանային մշակույթը որքան օտար է, այնքան էլ գռեհիկ՝ համեմված քաղաքական նրբերանգներով։

Լուկի վրա Անվախ աղջկա ֆեմինիստական արձան, գանդիական քայլող մարդ։ Պետք է կարծել, թե ինչ-որ մի օր կլինի նաև Չծխող Մարդու արձանը և պարտված, բայց իրեն պարտված չհամարող Հպարտ Քաղաքացու արձանը՝ թափված ատամներով և ցամաքած ստամոքսով բայց Հպարտ։

Երևանը շուտով նաև հեղեղվելու է աղանդավորական շրջիկ փերեզակներով, որոնք արդեն իսկ սկսել են Աստծո անունից մարդկանց սուրճ, թեյ առաջարկելով։ Հետո նաև կարող է մեղքերի թողության թղթեր՝ ինդուլգենցիաներ վաճառեն։ Եվ այսպես տեղի է ունենելու հայերի հերթական մասնատումը և միմյանցից խզումը։

Մի խոսքով, Երևանը մեզնից օտարելու մենթալ օպերացիան արդեն սկսված է։ Նախ պետք է մեր ուղեղներում դա անել հետո արդեն փաստացի կերպով։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ