Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մեզ սպասելու է ցեղասպանություն և տեղահանություն, եթե…

Մեզ սպասելու է ցեղասպանություն և տեղահանություն, եթե…
21.09.2023 | 15:55

Պատկերացրեք, թե որքան կորուստներից կարող էինք խուսափել, եթե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանում քաղաքական փոփոխություններ տեղի ունենային, և Նիկոլը դադարեր կառավարել երկիրը։ Պատերազմը կարող էր դադարեցվել հոկտեմբերի 19-ին, Հադրութն ու Շուշին մերը լինեին, հազարավոր կյանքեր կփրկվեին։

Պատկերացրեք, թե որքան կորուստներից կարող էինք խուսափել, եթե նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխվեր։ Մենք Արցախում չէինք թողնի մի շարք տարածքներ, իսկ հակառակորդը հետագայում չէր կարողանա հարձակվել Ջերմուկի վրա։

Պատկերացրեք, թե որքան կորուստներից կարող էինք խուսափել, եթե 2021 թվականի հունիսին կարողանայինք փոխել իշխանությունը։ Հայաստանի ղեկավարը չէր ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, չէր դատապարտի մարդկանց ցեղասպանության ու տեղահանության։ Հայաստանի ղեկավարը չէր մտնի մի գործընթացի մեջ, որը կարող է հանգեցնել հենց Հայաստանից տարածքների կորստի, և խոսքը միայն «Զանգեզուրի միջանցքի» մասին չէ։

Այս ամբողջ ընթացքում կային այնպիսիք, ովքեր, սատարելով Նիկոլին (այսինքն՝ Թուրքիային և Ադրբեջանին), հայտարարեցին, որ «պատերազմի ժամանակ ղեկավարություն չեն փոխում»։ Այսօր նույնն են ասում։

Նրանք հենարան են Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ նրանց ձեռքով են ժողովրդին մոլորեցնում։ Իրենց ձեռքերով մեզ բաժանում են «սևերի ու սպիտակների», ռուսամետներիի և արևմտամետների...

Մի՛ վստահեք այս մարդկանց, մի՛ ընկեք Էրդողանի քարոզչության ազդեցության տակ:

Պատկերացրեք, թե որքան կորուստներ կունենանք, եթե հիմա էլ Նիկոլը մնա:

Հայաստանը չի լինի, և ես չեմ չափազանցնում։

Այսօր Հայաստանի ապագան կախված է Հանրապետության հրապարակի ընդդիմությունից, բողոքի ակցիաներին մարդկանց մասնակցությունից, ընդդիմադիր քաղաքական վերնախավից։ Նա պարտավոր է այլընտրանք ապահովել, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի օգնենք նրան հասնել իր նպատակներին՝ չեզոքացնել Թուրքիայի քաղաքական մասնակցությունն ու ներկայությունը մեր երկրում։

Եթե ընդդիմության առաջնորդներն անձամբ ձախողվեն, ապա երկրի ձախողման համեմատ դա կլինի մի կաթիլ ծովում, որից հետո մեզ սպասելու է ցեղասպանություն և տեղահանություն հենց Հայաստանից։ Եթե ընդդիմության առաջնորդներն անձամբ ձախողվեն, դա ոչինչ կլինի այն փաստի համեմատ, որ թուրքական տանկերը կմտնեն Երեւան։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ